Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 296-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 296-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020թ. մարտի 12-ի թիվ 296-Ա որոշմամբ սահմանված կարգավորումների արդիականության ավարտով:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Գործող կարգավորման համաձայն կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում պետական կառավարման մարմինների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային և հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա մեկ անձից գնման ձևով իրականացվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման դեպքերում կարող են չկիրառվել ինչպես նույն պարբերությամբ սահմանված՝ գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետային սահմանափակման (երեսուն օրացուցային օր), այնպես էլ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի պահանջները: Սահմանված է նաև, որ գործարքները կարող են կատարվել նաև հաշիվ ապրանքագրերի հիման վրա, իսկ վճարումները կարող են կատարվել նաև բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցներից վճարումներ կատարելու ձևով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ կարգավորման արդիականություն ավարտվել է, նպատակահարմար է համարվում քննարկվող որոշման շրջանակում ձեռք բերվող գնման առարկաների գնման գործընթացը կազմակերպել գնումների մասին օրենսդրությամբ սահմանված ընդհանուր պայմաններով:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Գնման գործընթացները կազմակերպել հնարավորինս թափանիցիկ և հրապարակային՝ դրանց համար սահմանված ընդհանուր կանոնների կիրառմամբ

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

ՀՀ կառավարության 12․03․2020թ․ թիվ 296-Ա որոոշումն ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում, դրանով նախատեսված գնման առարկաների գնման գործընթացները կիրականացվեն ընդհանուր կարգավորումներով, այդ թվում՝  էլեկտրոնային եղանակով գնումներ կատարող պատվիրատուների կողմից գնման գործընթացները կիրականացվեն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Ապահովել գնման գործընթացների թափանցիկությունը և հրապարակայինությունը

7․

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8․

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

9

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    03.01.2022 - 18.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 978

Տպել