Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 339.1-ին հոդվածով՝

 

         «Հոդված 339.1. Քննման, փորձաքննության ենթարկվելուց, ինչպես նաև համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը

 

  1. Վկայի կամ տուժողի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով սահմանված կարգով համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը, քննման, ինչպես նաև փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը՝

         պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթի կամ մեղադրանքի առնչությամբ,

2) շահադիտական դրդումներով`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դատարանի կողմից հարկադրանք կիրառելու որոշումից հետո կամ նախաքննության ընթացքում' մինչև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ կամ որոշում կայացնելը, կամավոր ներկայացրել է համեմատական հետազոտման համար նմուշները կամ կամավոր ենթարկվել է քննման, փորձաքննության և ժամանակին ներկայացված նմուշները չեն կորցրել կամ չէին կարող կորցնել իրենց ապացուցողական նշանակությունը»:

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ.    __________
Երևան
ՀՕ-             -Ն

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Վարույթն իրականացնող մարմինը որպես բացառիկ միջոց դատարանի որոշման հիման վրա կարող է գործադրել համաչափ ֆիզիկական ուժ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով այնքանով, որքանով դա անհրաժեշտ է քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու պարտականության կատարումն ապահովելու համար և, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումն ապահովելը հնարավոր չէ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում «խուզարկության» բառից հետո լրացնել «, քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելու կամ համեմատական հետազոտման համար նմուշները հարկադրաբար ստանալու» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 24-րդ կետում «խուզարկության» բառից հետո լրացնել «, քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելու կամ համեմատական հետազոտման համար նմուշները հարկադրաբար ստանալու» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ  բովանդակությամբ 5.2-րդ կետով.

«5.2) դատարան է ներկայացնում քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելու կամ համեմատական հետազոտման համար նմուշները հարկադրաբար ստանալու միջնորդություն.»:

 

Հոդված 5.  Օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում և 65-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում՝ «նմուշներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև համեմատական հետազոտման համար այլ  նմուշներ.» բառերը, իսկ 59-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում և 86-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «քննման» բառից հետո լրացնել «ինչպես նաև համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելու համար փորձաքննության:» բառերը:

 

Հոդված 6.  Օրենսգրքի 188.1-րդ հոդվածում՝

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Քննման, փորձաքննության ենթարկվելու կամ համեմատական հետազոտման համար նմուշներ տալու պարտականությունը կամովին չկատարելու դեպքում, եթե գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական տվյալները հնարավոր չէ ձեռք բերել դատավարական այլ եղանակով, ապա քննումը, փորձաքննությունը կամ նմուշներ ստանալն օրենքով սահմանված կարգով կատարվում են հարկադրաբար` դատարանի որոշման հիման վրա՝ իրավունքների միջամտության համաչափության սկզբունքի պահպանմամբ։

«Արգելվում են հարկադրաբար քննչական գործողություններ կատարելիս այնպիսի միջոցների և մեթոդների կիրառումը, որոնք կարող են խոշտանգում կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք պարունակել կամ անձին պատճառել մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք:»:

  • 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 «Սույն օրենսգրքի 58-րդ, 62-րդ, 64-րդ, 86-րդ հոդվածներում նշված անձինք նախազգուշացվում են նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 339.1-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:»։

 

Հոդված 7Օրենսգրքի 220-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1–ին մասով.

«2.1. Քննման ենթարկվելու վերաբերյալ քննիչի որոշման պահանջները կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում կազմվում է արձանագրություն և պարզաբանվում կամովին քննման ենթարկվելուց հրաժարվելու դեպքում այն դատարանի որոշմամբ հարկադրաբար կատարելու հնարավորության մասին: Վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կամովին քննմանը ենթարկվելուց հրաժարված անձի նկատմամբ քննումը հարկադրաբար կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դիմել դատարան:»:

 

 

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 243.1-ին հոդվածով՝

«Հոդված 243.1. Հարկադիր փորձաքննության ենթարկելու հիմքերը և կարգը

  1. Սույն օրենսգրքի 58-րդ, 62-րդ, 64-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված անձանց կողմից փորձաքննության ենթարկվելու պարտականությունը կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն և պարզաբանվում՝ կամովին փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելու դեպքում, այն դատարանի որոշմամբ հարկադրաբար կատարելու հնարավորության մասին: Վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի փորձաքննության ենթարկվելուց հրաժարված անձի նկատմամբ հարկադրաբար փորձաքննություն կատարելու թույլտվություն տալու միջնորդությամբ դիմել դատարան:»:

 

 

Հոդված 9Օրենսգրքի 253-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1–ին մասով.

«2.1. Նմուշներ ստանալու վերաբերյալ քննիչի որոշման պահանջները կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում կազմվում է արձանագրություն և պարզաբանվում կամովին նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում այն դատարանի որոշմամբ հարկադրաբար վերցնելու հնարավորության մասին: Վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կամովին նմուշներ տալուց հրաժարված անձի նկատմամբ հարկադրաբար նմուշներ ստանալու թույլտվություն տալու միջնորդությամբ դիմել դատարան:»:

 

 

Հոդված 10. Օրենսգրքի 279-րդ հոդվածում «խուզարկությունը,» բառից հետո լրացնել «քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելը կամ համեմատական հետազոտման համար նմուշները հարկադրաբար ստանալը» բառերը:

 

Հոդված 11. Օրենսգրքի 283–րդ հոդվածի 4–րդ մասի երկրորդ պարբերությունում «խուզարկության» բառից հետո լրացնել «, քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելու կամ համեմատական հետազոտման համար նմուշները հարկադրաբար ստանալու վերաբերյալ» բառերը։

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ.    __________
Երևան
ՀՕ-             -Ն

 
  • Քննարկվել է

    30.12.2021 - 15.01.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4455

Տպել