Հիշել նախագիծը

ՖԵԼԻՔՍ ՎԱՐԴԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

 

-----    2021 թվականի N –Ա

 ՖԵԼԻՔՍ ՎԱՐԴԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատել Ֆելիքս Վարդանի Հայրապետյանին  (ծնվ.՝ 1995 թվականի դեկտեմբերի 12-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Սաֆարյան  18-54):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՖԵԼԻՔՍ ՎԱՐԴԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ֆելիքս Վարդանի Հայրապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

 

  1.  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Ֆելիքս Վարդանի Հայրապետյանը (ծնվ.՝ 1995 թվականի դեկտեմբերի 12-ին, հաշվառման հասցեն՝ ք.Երևան, Սաֆարյան 18-54), ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 19-ի N 912-Ա որոշմամբ ստանալով տարկետում` շարունակել է իր գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը  «Էնվիժն» ՍՊԸ-ում՝  որպես հետազոտող:

2021 թվականի նոյեմբերի 23-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Միավոր շրջանում և կիսահարթությունում հոլոմորֆ, հարմոնիկ և ողորկ ֆունկցիաների որոշ կշռային դասերի կշռային ինտեգրյալ ներկայացումներ և հատկություններ» թեմայով: Աշխատում է Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դիֆերենցիալ հավասարումների» ամբիոնում որպես դասախոս:

Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:

 

 

 

  1. Ակնկալվող արդյունքը.

  «Ֆելիքս Վարդանի Հայրապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Ֆ. Հայրապետյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական, գիտաուսումնական և գիտահետազոտական գործունեությունը ծավալելու նպատակով, աշխատելու «Էնվիժն» ՍՊԸ-ում՝  և Երևանի պետական համալսարանում:

«Ֆելիքս Վարդանի Հայրապետյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                                                                        

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  1. Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

                                                                        

  • Քննարկվել է

    30.12.2021 - 14.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3068

Տպել