Հիշել նախագիծը

ՄԻՇԱ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՄԻՇԱ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Միշա Վարուժանի Թադևոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Միշա Վարուժանի Թադևոսյանը (ծնվ.՝ 29.12.1995 թ., հաշվառման հասցեն՝  Լոռու մարզ, գ․Արևաշող, 9փ,տ․2.) 2001-2013 թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է գ․ Արևաշողի միջնակարգ դպրոցը։

2013թ-ին ընդունվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի (ԿՀՍ) ֆակուլտետի «Սոցիալական մանկավարժություն» բաժինը անվճար հիմունքներով։  Երկրորդ կուրսի առաջին կիսամյակում (2015թ.) մասնակցել է ՀՊՄՀ միջազգային շարժունության ծրագրին և մրցութային կարգով հնարավորություն ստացել վերապատրաստվելու Ռուսաստանում՝ մասնակցելով Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի «Культурно-историческая психология и деятельностный подход в образовании» մագիստրոսական ծրագրին։

2017թ-ին գերազանցությամբ ավարտելով բակալավրիատի կրթական ծրագիրը՝ շարունակել է նույն բաժնում ուսումնառությունը մագիստրատուրայի ծրագրով, անվճար հիմունքներով։ Այնուհետև ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ 2019-2021թթ․-ներին սովորելով ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնում որպես ասպիրանտ։ Ուսումնառության ողջ ընթացքում Մ․Թադևոսյանը օգտվել է ակադեմիական տարեկետման իրավունքից համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշման։

Միշա Թադևոսյանը գիտական ակտիվ գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս մագիստրատուրայում ուսումնառության ընթացքում․ եղել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության (ՈՒԳԸ) նախագահ, այնուհետև ՀՊՄՀ ՈՒԳԸ փոխնախագահ։

2019թ․-ից ներգրավվել է  ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնի գերակա հետազոտական ուղղությունների («Բուհական կրթության անդրագոգիկ մոտեցումներ»),  ինչպես նաև ամբիոնին կից գործող լաբորատորիայի գիտահետազոտական աշխատանքներում։ Ներկայումս աշխատում է ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնում որպես Մանկավարժության ամբիոնի դասախոս՝ դասավանդելով բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի կրթական ծրագրերում։

Մ. Թադևոսյանը որպես երիտասարդ գիտնական ունի տպագրված 7 գիտական հոդված (հաստատված ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից,)  համահեղինակ է 2 ուսումնամեթոդական մանկավարժական ձեռնարկների։  Մանկավարժական գործունեության շրջանակում դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթամալիրում, մասնակցում  ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի որպես դասընթացավար։

Մ.Թադևոսյանը անդամակցում է մասնագիտական-հետազոտական միավորումների և ցանցերի. հանդիսանում է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի, Էրազմուս + բարձրագույն կրթության բարեփոխումների հետազոտական թիմերի անդամ:

Մ․Թադևոսյանը ուսումնառության ողջ ընթացքում մասնակցել է երիտասարդական գիտաժողովների, ամառային ճամբարների, անձնային և մասնագիտական աճին ուղղված մի շարք վերապատրաստումների ՀՀ-ից դուրս շուրջ 10 երկրում (ԱՄՆ, Ավստրիա, Բելգիա, Բելառուս, Գերմանիա, Իսպանիա, Չեխիա, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա): 2019թ.-ին «ԱՄՆ միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին» շրջանակում եղել է միջազգային հեղինակավոր Վաշինգտոնի, Արիզոնայի, Սիրակուսի, Փիթսբուրգի համալսարաններում։

Մ.Թադևոսյանը աշխատանքային գործունեությունը սկսել է ուսմանը զուգահեռ.

2017-2020թթ.- ընթացքում աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես վերականգնողական ծրագրերի և կրթության բաժնի առաջատար մասնագետ, որի շրջանակում 4 տարի դասավանդել է պատիժ կրող անձանց քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ), ինչպես նաև նախագծել, մշակել ՔԿՀ-ներում կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման մեթոդաբանություն և մանկավարժական գործիքակազմ։

2019թ.-ին աշխատանքի է անցել Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի) հայաստանյան գրասենյակում որպես բանտային կրթության (քրեակատարողական հիմնարկներում կրթություն) ծրագրի համակարգող, իսկ այժմ շարունակում է աշխատել նույն կազմակերպությունում՝ որպես մեծահասակների կրթության ծրագրերի համակարգող: Աշխատանքային գործունեության շրջանակում Մ․Թադևոսյանը պատասխանատու է կազմակերպության կրթության բնագավառի դաշտային հետազոտական աշխատանքների իրականացման և համակարգման, առկա վիճակագրական տվյալների և փաստաթղթերի հետազոտման, կազմակերպության շահառու կենտրոններում մանկավարժական-կրթական մեթոդաբանության և արդյունավետ համակարգերի, գործիքակազմերի մշակման, իրականացման և գնահատման համար։  Աշխատանքային գործունեության շրջանակներում նա մասնակցում է Հայաստանում մեծահասակների լրացուցիչ և շարունակական կրթության  տարբեր բաղադրիչների վերաբերյալ մասնագիտական, գիտական և հետազոտական քննարկումների, միջոցառումների, գիտաժողովների տեղացի և միջազգային գործընկերների հետ։ 

            2021թ․-ի նոյեմբերի 11-ին կայացել է Մ․Թադևոսյանի «Կրթության կազմակերպման հիմնախնդիրները ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» թեմայով ատենախոսության պաշտպանությունը․ դեկտեմբերի 17-ին  Բարձրագույն որակավորման կոմիտեի «Մանկավարժություն» -020 մասնագիտական խորհրդի որոշմամբ Միշա Թադևոսյանին շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ակնկալվող արդյունքը.

«Միշա Վարուժանի Թադևոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Թադևոսյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Միշա Վարուժանի Թադևոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

  • Քննարկվել է

    28.12.2021 - 13.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3659

Տպել