Հիշել նախագիծը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԵՎ, ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻՑ ՈՒՇ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԱԾ ԿԱՄ ՈՒՇ ԿԱՏԱՐԱԾ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ և ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎՃԱՐՎԱԾ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

_____  ______________2021 թվականի N____ Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԵՎ, ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻՑ ՈՒՇ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԱԾ ԿԱՄ ՈՒՇ ԿԱՏԱՐԱԾ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ և ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎՃԱՐՎԱԾ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով (էլեկտրաէներգիայի կամ ինտերնետ կապի բացակայություն կամ այլ) 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը ժամանակաշրջանին վերաբերող ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ներմուծման հարկային հայտարարագիր (հայտարարագրեր) սահմանված ժամկետներում կամ սահմանված ժամկետներից ուշ ներկայացրած և արդյունքում հարկային պարտավորությունները չկատարած կամ ուշ կատարած Արցախի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների (այդ թվում` վճարված) վճարելու նպատակով անհրաժեշտ գումարները փոխհատուցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն որոշմամբ Հավելվածով հաստատված կարգով։
  2. Սահմանել, որ

ա) փոխհատուցումը յուրաքանչյուր ընկերությանը տվում է մեկ անգամ,

բ) Որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցված գումարները համարվում են վերջնական են և ենթակա չեն վերահաշվարկման։

գ) սույն որոշման 1-ին կետում սահմանված ժամանակահատվածին վերաբերող յուրաքանչյուր ներմուծման գործարքի մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներմուծման հարկային հայտարարագրի ներկայացված լինելը պարտադիր է:

  1. Հաստատել՝ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծում իրականացրած և, ռազմական դրությամբ պայմանավորված, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ներմուծման հարկային հայտարարագիր (հայտարարագրեր) սահմանված ժամկետներում կամ սահմանված ժամկետներից ուշ ներկայացրած և արդյունքում հարկային պարտավորությունները չկատարած կամ ուշ կատարած՝ Արցախի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների (այդ թվում` վճարված) փոխհատուցման նպատակով աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն Հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը ապահովել սույն որոշմամբ հաստատված աջակցության տրամադրումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

                 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                        Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                  

                                                                                                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

Նոյեմբերի N  -Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԵՎ, ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻՑ ՈՒՇ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԱԾ ԿԱՄ ՈՒՇ ԿԱՏԱՐԱԾ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ և ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎՃԱՐՎԱԾ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

 

 

  1. Սույն կարգով կարգավորվում է Եվրասիական Տնտեսական Միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման, ռազմական դրությամբ պայմանավորված, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում ներմուծման հարկային հայտարարագրեր ներկայացրած (այդ թվում օրենսդրությամբ սահմանված ժամկետից ուշ) և արդյունքում հարկային պարտավորությունները չկատարած կամ մասնակի կատարած և արդյունքում հարկային պարտավորությունները չկատարած՝ Արցախի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների Հայաստանի Հանրապետության մասնաճյուղերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների /այդ թվում վճարված/ փոխհատուցման նպատակով աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները։
  2. Սույն որոշմամբ սահմանված աջակցության շահառուներ (այսուհետ՝ Շահառուներ) են համարվում ԵՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքերի ներմուծում իրականացրած ռազմական դրությամբ պայմանավորված, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում ներմուծման հարկային հայտարարագրեր ներկայացրած (այդ թվում օրենսդրությամբ սահմանված ժամկետից ուշ) և արդյունքում հարկային պարտավորությունները չկատարած կամ մասնակի կատարած՝ Արցախի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների Հայաստանի Հանրապետության մասնաճյուղերը, որոնք բավարարում են սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջին։
  3. Սույն աջակցությունից օգտվելու նպատակով Շահառուները էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, սույն կարգի N 1 ձևին համապատասխան, դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, որին կցում են ներմուծման գործարքներին վերաբերող ցանկ սույն կարգի N 1 ձևին համապատասխան։
  4. Դիմումի ներկայացման վերջնաժամկետ է համարվում 2022 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։
  5. Սույն կարգով նշված տույժերը և տուգանքները հաշվարկվում է դիմումի ներկայացման օրվա դրությամբ:
  6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա փաստաթղթերն ու տեղեկատվությունը։
  7. Փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում Շահառուի կողմից ներկայացված դիմումը սույն որոշմամբ սահմանված փոխհատուցման պայմաններին բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում եզրակացություն համաձայն N 2 ձևի։
  8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ ստանալով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եզրակացությունը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում գումարները փոխհատուցում է շահառուին կամ մուտքագրում է միասնական գանձապետական հաշվին։
  9. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն դիմումը մերժում է հետևյալ դեպքերում՝

ա) դիմումում առկա տվյալները չեն համապատասխանում հարկի գումարի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությանը.

բ) Կարգի 4-րդ կետով  սահմանված ժամկետների խախտմամբ դիմումի ներկայացումը։

գ) դիմումում և ամփոփ տեղեկատվությունում տվյալների սխալ լրացում։

  1. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված դիմումի մերժման դեպքում համապատասխան ճշգրտումները կատարելուց հետո նոր դիմումի ներկայացման վերջնաժամկետ է համարվում 2022 թվականի ապրիլի 1-ը ներառյալ:
  2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում համապատասխան տեղեկատվության բացակայության դեպքում՝ հարկային մարմինը կարող է հարկ վճարողից պահանջել ներկայացնելու ներմուծման գործարքի համար հիմք հանդիսացող փաստաթղթեր:

 

        Ձև N1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 _________________________________________________________________________ - ից

(մասնաճյուղի անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

Դ Ի Մ ՈՒ Մ

 Հայտնում եմ Ձեզ, որ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ԵՏՄ անդամ երկրներից իրականացրել եմ ապրանքների ներմուծում: Սակայն պատերազմի հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով (էլեկտրաէներգիայի կամ ինտերնետ կապի բացակայություն կամ այլ) ներմուծման հարկային հայտարարագիրը (հայտարարագրերը) սահմանված ժամկետներից ուշ ներկայացնելու և (կամ) հարկային պարտավորությունները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չկատարելու (մասնակի կատարելու) արդյունքում հաշվարկվել է տույժ և տուգանք:

Նշված ժամանակահատվածի ներմուծումներին վերաբերող հարկային մարմին ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրով (հայտարարագրերով) հաշվարկվել է ԱԱՀ` ................ ՀՀ դրամ, ակցիզային հարկ` .................ՀՀ դրամ, բնապահպանական հարկ` ............... ՀՀ դրամ (ամփոփ տեղեկատվությունը ներկայացվում է դիմումին կից ցանկում):

Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն տրամադրել եզրակացություն` հաշվարկված տույժի և տուգանքի գումարի վերաբերյալ` այն միասնական հաշիվ մուտքագրելու նպատակով։

Առդիր՝  ......... էջ։

 

 

Ստորագրող`

 ..................................       

      (պաշտոնը)

      …….............................

       (անունը,  ազգանունը)

 

................................

    (ստորագրությունը)

 

.....    ..................... 202....թ.

 

 

 

 

 

 

ՑԱՆԿ N 1

Ձև N2

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N________

  

Հայաստանի Հանրապետության կառավարության  202 թվականի _______________ի N_______ -  որոշման համաձայն ............................ տնտեսվարող սուբյեկտի (ՀՎՀՀ`.............) տույժերը և տուգանքները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` ..................... դրամը ենթակա է մուտքագրման միասնական գանձապետական հաշվին:

 

......    ................................   202  թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ

 

 

 

 

........................

(ստորագրությունը)

 

   .........................................

 (անունը, ազգանունը)

  .......................................................

(ստարաբաժանման անվանում)

 

 

------- ----------------------202  թ.»

 

 

 

 

  • Քննարկվել է

    20.12.2021 - 04.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3570

Տպել