Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծեր

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Օրենքների նախագծեր) ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, մասնավորապես վերջինիս շրջանակներում ՀՀ Նախագահի գործող նորմատիվ իրավական ակտերի վերանայման անհրաժեշտությամբ:

Նման պահանջ է դրվել նաև ՀՀ վարչապետի հանձնարարականով: ՀՀ վարչապետի կողմից հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է (17.05.2017թ. N 02/16.10/11549-17 հանձնարարական) վեր հանել յուրաքանչյուր ոլորտում ՀՀ Նախագահի գործող նորմատիվ իրավական ակտերը, դիտարկել դրանց դրույթների հետագա գործողության անհրաժեշտությունը, ինչպես նաև տվյալ հարցի հնարավոր լուծումները: 

  1. 2. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ներկայումս ՀՀ պաշտպանության,  ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունում, ինչպես նաև քրեակատարողական և  փրկարար ծառայություններում պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանված է ՀՀ Նախագահի հրամանագրով:

ՀՀ Նախագահի հրամանագրով է սահմանված նաև ՀՀ ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում հիմնական պաշտոններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը:

Վերոնշյալ կարգավորումը սահմանվել էր Հայաստանի Հանրապետության կիսանախագահական կառավարման համակարգի շրջանակներում՝ ելնելով ՀՀ Նախագահի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի իրավասություններից:

ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված վերոնշյալ կարգավորումներն առաջարկվում է սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ՝ ելնելով մասնավորապես ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի դրույթներից:                            

  1. 3. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով պայմանավորված՝ առաջարկվում է վերոնշյալ կարգավորումներն ամրագրել Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգին համապատասխան: Հիմք ընդունելով մասնավորապես ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի դրույթները առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել՝

  • ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունում, ինչպես նաև քրեակատարողական և  փրկարար ծառայություններում պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը.
  • ՀՀ ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում հիմնական պաշտոններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը: 

Օրենքների նախագծերի փաթեթում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ չեն նախատեսվել, քանի որ ներկայում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում նախատեսված են անհրաժեշտ կարգավորումները: 

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:  

  1. 5. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունմամբ ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ անհրաժեշտ է ընդունել ՀՀ կառավարության որոշում, որով կսահմանվեն ՀՀ պաշտպանության,  ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունում, ինչպես նաև քրեակատարողական և  փրկարար ծառայություններում պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը, ՀՀ ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում հիմնական պաշտոններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը:

Միաժամանակ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ՀՀ Նախագահի՝ վերոնշյալ կարգավորումները սահմանող հրամանագիրը:

  • Քննարկվել է

    24.08.2017 - 11.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

24.08.2017 11:18

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9197

Տպել