Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 443-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 443-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը.

          Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերակազմավորվել է ՀՀ ԿԵ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, իսկ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 732-Լ որոշմամբ ՀՀ ԿԵ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին է վերապահված ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման և չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողության իրականացումը:

     «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը։

      «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա տալիս են կարգադրագրեր, որոնց ձևերը համաձայն 21-րդ հոդված 3-րդ մասի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:

          2Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ ԿԵ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 564-Լ հրամանով հաստատվել են տեսչական մարմնի ղեկավարի կողմից արձակվող կարգադրագրերի ձևերը, ապահովելով տեսչական մարմնի իրավասությանը վերապահված գործառույթների անխափան և լիարժեք իրականացումը և վերոգրյալ օրենքներով սահմանված դրույթների պահանջների լիակատար կատարումը: Ելնելով վերոգրյալից Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2017 թվականի մայիսի 11-ի թիվ 443-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանը։

  3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

4 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2017 թվականի մայիսի 11-ի թիվ 443-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով www.e-draft.am տեղադրելու միջոցով։

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

      Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

  • Քննարկվել է

    13.12.2021 - 30.12.2021

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3024

Տպել