Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ  

 ՈՐՈՇՈՒՄ

 -- 2022թ. N --- Ն

 

 ԿԵՂՏԱՋՐԻ ՆՍՏՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ՀԱՎԱՔՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆԸ, ՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆԸ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.3-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

   

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

---ի N ----Ն որոշման

 

 

ԿԵՂՏԱՋՐԻ ՆՍՏՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ՀԱՎԱՔՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆԸ, ՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆԸ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Սույն հավելվածով սահմանվում են կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները։
  2. Կեղտաջրի նստվածքըկեղտաջրի մաքրման գործընթացում կեղտաջրից անջատված օրգանական և հանքային ծագման պինդ նյութերի խառնուրդամասն է, ինչը կախված կեղտաջրի մաքրման եղանակից  բաժանվում է նստվածքի և տիղմի։
  3. Նստվածքը կեղտաջրերի մեխանիկական մաքրման գործընթացում կեղտաջրից անջատված օրգանական և հանքային ծագման պինդ նյութերի խառնուրդն է:
  4. Կեղտաջրի կենսաբանական մաքրման գործընթացում առաջացած տիղմը նույնպես օրգանական և հանքային ծագման նյութերի խառնուրդն է՝ մեկ այլ հարաբերակցությամբ:
  5. Կեղտաջրերի մեխանիկական և կենսաբանական մաքրման արդյունքում առաջացած նստվածքը և տիղմը մշակվելուց հետո կարող է օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով՝ որպես պարարտանյութ կամ անասնակեր, ինչպես նաև շինանյութերի, կենսագազի և կենսավառելիքի արտադրություններում, հողերի ռեկուլտիվացման գործընթացում՝ համապատասխան ոլորտները կարգավորող առկա պահանջներին համապատասխան։
  6. Օգտագործման ենթակա տիղմը համարվում է մշակված և կիրառման համար պիտանի, եթե ենթարկվել է կենսաբանական, քիմիական, ջերմային մշակման կամ երկարատև պահման և համապատասխանում է կիրառման ոլորտի պահանջներին։
  7. Կենցաղային կեղտաջրերի՝ կենսաբանական մաքրման արդյունքում առաջացած և մշակված տիղմը կարող է օգտագործվել որպես անասնակեր և պարարտանյութ, եթե դրա քիմիական և մանրէաբանական կազմը բավարարում է համապատասխան սանիտարական կանոններին և նորմերին (Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012թվականի հունիսի 6-ի N 84-Ն հրաման, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրաման)։
  8. Հողերի պարարտացման նպատակով օգտագործման դեպքում՝ ելնելով հողի որակի մոնիթորինգային ցուցանիշներից (հողերի տեսակ, քիմիական կազմ և աղտոտվածության աստիճան), կեղտաջրերի տիղմի հավաքմանը, տեղափոխմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանն ու օգտագործմանը կարող են ներկայացվել լրացուցիչ՝ հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ։
  9. Կեղտաջրերի նստվածքի և տիղմի հավաքման, պահման, մշակման պայմանները պետք է բավարարեն համապատասխան շինարարական, տեխնիկական, սանիտարական կանոններին և հիգիենիկ պահանջներին (ՍՆիՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ»)։
  10. Կեղտաջրերի նստվածքի մշակման կառուցվածքներին ներկայացվող պահանջները սահմանված են Կառավարության կողմից հաստատված ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով, որոցով տրված են ընդհանուր պահանջներ համապատասխան տեխնոլոգիաների և սարքավորումների համար (Կառավարության 2003 թվականի օգոստոսի 28 N 1228-Ն որոշում)։
  11. Կեղտաջրերի մեխամիկական մաքրման գործընթացում առաջացած նստվածքի հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման և դրանց հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Թափոնների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքներով։
  • Քննարկվել է

    13.12.2021 - 31.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5075

Տպել