Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի և «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, այդ թվում` թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործառնություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստր սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել նոր բովանդակությամբ հետևյալ խմբագրությամբ ․

«Հոդված 2.

Հիմնական հասկացությունները

Սույն օրենքում նշված հասկացությունները օգտագործվում են հետևյալ իմաստով`

ա) թանկարժեք մետաղներ` ոսկի, արծաթ, պլատին և պլատինե խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում և օսմիում), որոնք կարող են գտնվել ցանկացած վիճակում, տեսքով (այդ թվում՝ բնակտորային և զտարկված տեսքով), ինչպես նաև հումքի, ձուլվածքների, կիսաֆաբրիկատների, արդյունաբերական արտադրանքի, քիմիական միացությունների, արտադրանքի  (իրերի), այդ թվում ոսկերչական և այլ իրերի, մետաղադրամների, ջարդոնների և թափոնների տեսքով։

 բ) թանկարժեք քարեր` բնական ադամանդներ, զմրուխտներ, ռուբիններ, սափֆիրներ և ալեքսանդրիտներ, ինչպես նաև բնական մարգարիտներ անմշակ (բնական) և մշակված տեսքով, բացառիկ սաթե գոյացություններ: Թանկարժեք քարերի բնութագրերով (հատկություններով) արհեստական ծագման նյութերը չեն կարող դասակարգվել որպես թանկարժեք քարեր,

գ) թանկարժեք մետաղներից պատրաստված իր` թանկարժեք մետաղներից և դրանց համաձուլվածքներից պատրաստված  իրեր, որոնք ունեն ոսկերչական և այլ իրերի հարգորոշման, հետազոտման և հարգադրոշմման ՀՀ կառավարության (այսուհետ` կառավարություն)` կողմից հաստատված պահանջներով սահմանված  նվազագույն հարգից ոչ պակաս հարգ, այդ թվում՝ թանկարժեք քարերից, բնական   կամ արհեստական ծագման կամ առանց դրանց  այլ նյութերից, բացառությամբ՝ էմիսիա անցած (այդ թվում շրջանառությունից հանված) մետաղադրամերից, ինչպես նաև պետական պարգևներից, ներդիրներով տարբեր տեսակի դեկորատիվ մշակման օգտագործմամբ պատրաստված իրեր, կամ իրեր՝ պատրաստված  թանկարժեք մետաղներից և (կամ) թանկարժեք քարերից ներդիրներով  տարբեր տեսակի դեկորատիվ մշակման օգտագործմամբ բնական կամ արհեստական ծագման նյութերից։

դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրի արտադրություն` թանկարժեք մետաղներից պատրաստվող իրի արտադրական գործընթաց.

 ե) թանկարժեք մետաղների զտարկում  ` արդյունահանված թանկարժեք մետաղների մաքրման գործընթացը խառնուրդներից և հարակից քիմիական տարրերից՝ թանկարժեք մետաղների պարունակությունը հասցնելով այն հատկանիշներին, որոնք համապատասխանում են միջպետական ստանդարտների պահանջներին, և (կամ)  Հայաստանի հանրապետության պետական (ազգային) ստանդարտներին, և (կամ) Հայաստանի Հանրապետության  տարածքում գործող տեխնիկական պայմաններին, և (կամ) որակի միջազգային չափանիշներին՝ ընդունված Լոնդոնի Թանկարժեք մետաղների ասոցիացիայի (LBMA) և Լոնդոնի պլատինի և պալադիումի (LPPM) շուկայի մասնակիցների կողմից,այլ խառնուրդներից և ուղեկցող տարրերից թանկարժեք մետաղների կորզման և մաքրման մետալուրգիական գործընթաց.

զ) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք` վաճառողի կողմից հրապարակային պայմանագրի կանոններին համապատասխան` անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառք.

է) բանկային ոսկի` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոսկի.

ը) ստանդարտացված ձուլակտոր` ցանկացած չափի և սույն օրենքով նախատեսված հարգերին համապատասխանող թանկարժեք մետաղից պատրաստված ձուլակտոր, որը արտադրվել է զտարկող կազմակերպությունում.

թ) հարգ` քիմիապես մաքուր թանկարժեք մետաղի զանգվածային խմբաքանակների քանակական պարունակությունը  թանկարժեք մետաղի համաձուլվածքի մեկ հազար կշռային միավորի մեջ

թա) հարգորոշում` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի  մեջ թանկարժեք մետաղների ձուլվածքի հարգի որոշում կամ հաստատում

թբ) հարգադրոշմ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նմուշի նշան, որը դրվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա, և որը հավաստում է այդ իրերի մեջ պարունակող թանկարժեք մետաղի հարգը

թգ) հարգադրոշմում` թանկարժեք մետաղներից պատրաստված իրի մետաղային մակերևույթին համապատասխան հարգի դրոշմման տեխնոլոգիական գործողություն.

թդ) տարբերանիշ` դրոշմ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշողին և (կամ) հարգադրոշմողին.

թե) անվանանիշ` արտադրողի նշան, որի դրոշմվածքը դրվում է պատրաստված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա

թզ) տրոյական ունցիա` թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր, որը հավասար է 31,1034807 գրամի.

թէ) զտարկող կազմակերպություն` օրենքին համապատասխան` թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրություն իրականացնող կազմակերպություն.

թը) թանկարժեք մետաղների դիլերներ՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք, այդ թվում՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձինք։»։

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել նոր բովանդակությամբ հետևյալ խմբագրությամբ.

   «Հոդված 6.

Հարգորոշումը և հարգադրոշմումը, ինչպես նաև այդ գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները

 

  1. Հայաստանի Հանրապետությունումթանկարժեքմետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը և հարգադրոշմումը և դրանց հետ կապված գործողությունները կատարելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձիք կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև պետական կամ համայնքային հիմնարկները, որոնք օրենքով սահմանված կարգով ներկայացրել են ծանուցում, և ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանված կարգով չի մերժվել։

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման հետ կապված գործողություններ են նաև`

ա) հակազդուկների պատրաստումը.

բ ) ստուգիչ տարրալուծումները.

գ) քիմիական տարրալուծումները:

  1. Հայաստանի Հանրապետության արտադրված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պետք է հարգորոշվեն, հարգադրոշմվեն, ունենան տարբերանիշ և անվանանիշ, համապատասխանեն այն հարգերին, որոնք սահմանված են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշման պահանջներով։

 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշման պահանջները հաստատում է  ՀՀ կառավարությունը։

  1. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնց հարգադրոշմը ցածր է համապատասխան թանկարժեք մետաղի համար սահմանված նվազագույն հարգադրոշմից, ինչպես նաև այն իրերը, որոնք պատրաստված են ոչ թանկարժեք մետաղների կիրառմամբ, ենթակա չեն հարգադրոշման և իրացման որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր։ Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված թանկարժեք մետաղների համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ, ենթակա չեն հարգադրոշմման և չեն կարող իրացվել որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր:

Սույն հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված թանկարժեք մետաղներից պատրաստված իչերի հարգորոշման  ու հարգադրոշման հանդեպ պահանջներով կարող են նախատեսված լինել թանկարժեք մետաղներից պատրաստված  իրերի պատրաստման ժամանակ ոչ թանկարժեք մետաղների կիրառման դեպքեր:

  1. Արգելվում է հարգադրոշմել ոչթանկարժեքմետաղներից պատրաստված և թանկարժեք մետաղներով պատված իրերը:
  2. Թանկարժեքմետաղների համաձուլվածքներից պատրաստված իրերը, որոնք պատված են այլ թանկարժեք մետաղներով, պետք է հարգադրոշմվեն իրի հիմնական մետաղի հարգով:
  3. Արգելվում է անընթեռնելի հարգադրոշմ, տարբերանիշ և անվանանիշ ունեցողթանկարժեքմետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը:
  4. Պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն`

ա) պետական մրցանակները, մետաղադրամերը, թանկարժեք մետաղներից պատրաստված   կենցաղային արտադրանքի մնացորդները, որոնք ներկայացված են տարբեր ձևերով․

բ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գրիչների թանկարժեք մետաղներից փետուրները,

գ) մակագրի համար նախատեսված թանկարժեք մետաղներից թիթեղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված գրքերի, ալբոմների, թղթապանակների և նմանատիպ իրերի  կազմերը

դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք ունեն պատմական կամ հնագիտական նշանակություն, հայրենական և օտարերկրյա արտադրության թանկարժեք մետաղներից զտարկված ձուլակտորները, թանկարժեք մետաղների բնակտորները, թերթավոր ոսկին, թերթավոր արծաթը, մանր նախշերը և մանր զարդերը, որոնք պատրաստված են իրերի վրա  պլատինից, ոսկուց, պալադիումից  և / կամ արծաթից  դրվագազարդման միջոցով, սարքերը, լաբորատոր տարաները և թանկարժեք մետաղից պատրաստված,  գիտական, արտադրական ու բժշկական նպատակների համար նախատեսված այլ իրեր։

  1. Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը, ինչպես նաև դրանց պատրաստման, հաշվառման և տնօրինման կարգը հաստատում է կառավարությունը:
  2. Հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են՝

ա) պահպանել կառավարության սահմանած համապատասխան տեխնիկական պահանջները և գործունեության պայմանները.

բ) ունենալ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնում գրանցված տարբերանիշ:

  1. Հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող անձանց աշխատակիցները պետք է ունենան համապատասխան որակավորում:

Հոդված 3 Օրենքի 8-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմագրությամբ նոր բովանդակությամբ․

«2. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը կարող է իրականացվել միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի և տարբերանիշի առկայության դեպքերում, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված իրերի»։

  • 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 4Օրենքի 9-րդ հոդվածի

1)» 2-րդ մասի «ա)» կետը ուժը կորցրած ճանաչել,

2)»  3-րդ և 4-րդ մասերն ուժը կոցրած ճանարել։

Հոդված 5. Օրենքի  երրորդ գլխի  վերնագիրը  շարադրել նոր բովանդակությամբ հետևյալ խմբագրությամբ.

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑԵԼԸ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԸ»

 

Հոդված 6. Օրենքի  11-րդ հոդվածից հետո լրացնել նոր հոդված  հետևյալ խմբագրությամբ.

  «Հոդված 111 . Թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների եվ թանկարժեք քարերի շրջանառություն, իրականացնող անձանց ռեեստրը

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, այդ թվում` թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործառնություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաշվառման նպատակով վարվում է ռեեստր։
  2. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, այդ թվում թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի, շրջանառություն, պետք է կանգնեն հաշվառման ռեեստրում։
  3. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված ռեեստրի վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը իր կողմից հաստատված ռեեստրի վարման և հաշվառման կանգնելու կարգին համապատասխան։

Հոդված 7 Օրենքի 12-րդ հոդվածում «ա)» կետը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 8 Օրենքի  13-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 9 Օրենքի 16-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 10 Օրենքի Հավելվածն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք

«ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1891․ հոդվածի երրորդ մասի   երկրորդ պարբերության «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով, իսկ նույն մասի չորորդ պարբերության «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «հազարապատիկի» բառով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____  ______________2021 թվականի N____ -Ն

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին»  համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետը, ինչպես նաև հիմք ընդունելով Թանկարժեք մետաղների մասին օրենքի 111 հոդվածը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, այդ թվում` թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործառնություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաշվառման նպատակով ռեեստր  (այսուհետ՝ ռեեստր) վարող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին)։
  2. Լիազոր մարմնին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել ռեեստրի վարման և ռեեստրում հաշվառման կանգնելու կարգը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                              ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

  • Քննարկվել է

    13.12.2021 - 28.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3199

Տպել