Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերի փոփոխություն

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ (ԴԻՊԼՈՄԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 320 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին» N 320-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելը բխում է ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված փոփոխություններից:

Մասնավորապես, հանրակրթական ուսումնական հաստատության 9-րդ դասարանում անցկացվող ավարտական քննությունների թվաքանակին գումարվեց «Գրականություն» (բանավոր) առարկան:

12-րդ դասարանում անցկացվող պետական ավարտական վեց քննությունները դարձան երեքը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), «Մաթեմատիկա» (գրավոր), «Հայոց պատմություն» (գրավոր), իսկ «Ֆիզկուլտուրա» առարկան պետք է ամփոփվի ստուգարքով:

   

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի գործող ձևերը չեն համապատասխանում ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանով հաստատված «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի» փոփոխություններին:

Սովորողի անցումը հանրակրթության հաջորդ աստիճան ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերը համապատասխանեցնել փոխադրման գործող կարգին:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված է, որ միջնակարգ կրթության 1-ին աստիճանը տարրական կրթությունն է՝ չորս տարի ժամկետով: Տարրական կրթությունն ավարտվում է չորրորդ դասարանում՝ գիտելիքների ստուգման քննություններով:

ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 714-Ն որոշման Հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակով» սահմանված միջնակարգ կրթության 1-ին աստիճանի որակավորումը տարրական կրթության վկայականն է:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել հաստատել տարրական կրթության վկայականը՝ որպես պետական նմուշի փաստաթուղթ:

 

 3 . Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի գործող ձևերը՝ համապատասխան փոխադրման գործող կարգին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին» N 320-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին» N 320-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    14.02.2017 - 06.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4514

Տպել