Հիշել նախագիծը

«Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

 

«Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ

կատարելու մասին

 

Հոդված 1. «Աշխարհագրական նշումների մասին» 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-60-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. 1-ին կետում «անվանում» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ նշում» բառերը։
  2. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում՝արտադրանքի անվանում, որը թեև պարունակում է այն տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ երկրի անվանում, որտեղ այդ արտադրանքն ի սկզբանե արտադրվել կամ առևտրային շրջանառության մեջ է դրվել, և դարձել է արտադրանքի համար ընդունված անվանում, սակայն չի կարող նույնականացվել տվյալ տարածքից (բնակավայրից), որոշակի տեղանքից կամ, բացառիկ դեպքերում, երկրից ծագած արտադրանքի հետ.»։
  3. 3. 8-րդ կետում «գոյություն ունեցող» բառերը հանել։

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «հիման վրա» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ուժով» բառերը։

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի՝

  1. 1-ին և 6-րդ մասերում «անվանումը» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ նշումը» բառերը։
  2. 4-րդ մասի 3-րդ կետում «տեսչական վերահսկողություն» բառերը փոխարինել «հսկողություն» բառով։
  3. 9-րդ մասում «տվող» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ» բառերը։

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի՝

  1. 1-ին և 4-րդ մասերում «անվանումները» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ նշումները» բառերը։
  2. 4-րդ մասի 1-ին կետում «անվանում» բառից հետո լրացնել «, պայմանով, որ դրանք չեն կարող նույնականացվել տվյալ տարածքից (բնակավայրից), որոշակի տեղանքից կամ, բացառիկ դեպքերում, երկրից ծագած արտադրանքի հետ» բառերը։
  3. 5-րդ մասում «Անվանումը» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ նշումը» բառերը։

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝

  1. 5-րդ կետում «վերահսկողության» բառը փոխարինել «հսկողության» բառով:
  2. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի (մարմինների) անվանում(ներ)ը, դրա (դրանց) գտնվելու վայրը, ինչպես նաև հումքի և արտադրանքի արտադրության և մինչև շուկայահանումը հսկողության ենթակա փուլերն ու մեթոդները»:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի՝

  1. 3-րդ մասի 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝ «1.1) կարող է փոխարինել գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը, այն դեպքում, երբ արտադրողները բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված չեն կարողանում ձևավորել խումբ։»։
  2. 4-րդ մասում «ինքն է արտադրում կամ արդյունահանում» բառերը փոխարինել «արտադրվում, վերամշակվում կամ արդյունահանվում են խմբի անդամների կողմից» բառերով։

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «իրավատեր» և 3-րդ կետում «իրավատիրոջ» բառերից առաջ լրացնել «աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման» բառերը։

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասի 2-րդ կետում, 2-րդ մասի 1-ին կետում և 3-րդ մասի 1-ին կետում «անվանումը» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ նշումը» բառերը։
  2. 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի (մարմինների) անվանում(ներ)ը, դրա (դրանց) գտնվելու վայրը, ինչպես նաև հումքի և արտադրանքի արտադրության և մինչև շուկայահանումը հսկողության ենթակա փուլերն ու մեթոդները»:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասում «վեց ամսվա» բառերը փոխարինել «երեք ամսվա» բառերով։
  2. 5-րդ մասում «անվանումը» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ նշումը» բառերը։
  3. 5-րդ մասի 4-րդ կետում «անվանում է» բառերից հետո լրացնել «և չի կարող նույնականացվել տվյալ տարածքից (բնակավայրից), որոշակի տեղանքից կամ, բացառիկ դեպքերում, երկրից ծագած արտադրանքի հետ» բառերը։

Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասի 1-ին կետում «անվանումը» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ նշումը» բառերը։
  2. 2-րդ մասում «այն մասին, որ այդ տարրերի նկատմամբ բացառիկ իրավունք չի խնդրարկում» բառերը փոխարինել «՝ նշելով, թե որ տարրերն են համընդհանուր օգտագործման (ջեներիկ) և ինքնուրույն պահպանության ենթակա չեն» բառերով։
  3. 3-րդ մասում «որպես աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն հայտարկվել է համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում» բառերը փոխարինել «հայտարկված աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը բացառապես բաղկացած է համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանումից և չի կարող նույնականացվել տվյալ տարածքից (բնակավայրից), որոշակի տեղանքից կամ բացառիկ դեպքերում երկրից ծագած արտադրանքի հետ» բառերով։

Հոդված 11. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բառերը։

Հոդված 12. Օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 37. Պետական վերահսկողությունը

  1. Սույն օրենքի համաձայն գրանցված, ինչպես նաև այլ երկրներից (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է) ներմուծված աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքին համապատասխան։
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական վերահսկողությունն ընդգրկում է արտադրության և շրջանառության բոլոր փուլերը։
  3. Արգելվում է տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը և ներմուծումը:
  4. Սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը կամ ներմուծումը արգելելու դեպքում այդ մասին գրավոր ծանուցում է արտադրողին, իրացնողին, արտահանողին կամ ներմուծողին:
  5. Սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը վերահսկողության ընթացքում խախտումների հայտնաբերման դեպքում տալիս է դրանց վերացման, տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի՝ շուկայից հետ կանչի վերաբերյալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր՝ սահմանելով կարգադրագրի կատարման ժամկետը: Կարգադրագրի ձևը հաստատում է սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը։
  6. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է մինչև կարգադրագրով սահմանված ժամկետի ավարտը կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
  7. Կարգադրագիրը չկատարելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով

Հոդված 38. Տեխնիկական հատկորոշումների պահպանման հսկողությունը

  1. Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրականնշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնցաշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի (մարմինների) կողմից։
  2. Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրականնշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն ընդգրկում է արտադրության փուլը (մինչև շուկայահանումը)։
  3. Պետական լիազոր մարմինը «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում և պարբերաբար թարմացնում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների անվանումները, գտնվելու վայրերը (հասցեները) և կոնտակտային տվյալները։
  4. Աշխարհագրականնշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանք արտադրողներն արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնին (մարմիններին) ընտրում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկագրում հրապարակված ցանկից։
  5. Աշխարհագրականնշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման ծախսերը կատարվում են արտադրողների կողմից։ Տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման հետ կապված ծախսերը մասնակի կամ ամբողջությամբ կարող են փոխհատուցվել կառավարության կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։»։

Հոդված 13. Օրենքի 38-րդ հոդվածից հետո լրացնել նոր 38.1-ին հոդված հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 38.1. Տեխնիկական հատկորոշումների հաստատումը, մշակման և պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքները, փուլերը և ընթացակարգերը

  1. Աշխարհագրականնշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի համար տեխնիկական հատկորոշումների հաստատման, ինչպես նաև տեխնիկական հատկորոշումների մշակման և պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքների, փուլերի և ընթացակարգերի սահմանման իրավասությունները վերապահվում են գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին։»։

Հոդված 14. Օրենքի 39-րդ հոդվածի՝

  1. 2-րդ մասում «շուկայական շրջանառության մեջ կարող են դրվել» բառերը փոխարինել «կարող են շուկայահանվել» բառերով.
  2. 3-րդ մասում «շուկայական շրջանառության մեջ նույնպես կարող են դրվել» բառերը փոխարինել «նույնպես կարող են շուկայահանվել» բառերով։

Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «վերահսկողության» բառից հետո լրացնել «և (կամ) հսկողության» բառերը։

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 310-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունները կամ լրացումները նախատեսվում է կատարել եռամսյա ժամկետում։
  • Քննարկվել է

    01.12.2021 - 16.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4934

Տպել