Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունման 

  1. Ընթացիկիրավիճակըևիրավականակտիընդունմանանհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով  նախատեսված է, որ «մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում են Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագիծը (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագիծը (նախագծերը)»: Սակայն գլխավոր հատակագիծը դեռևս չի հաստատվել, հիմնականում՝ ֆինանսական միջոցների սղության, այնուհետև նաև ավագանու լիազորությունների ժամկետի ավարտի պատճառներով: Դիլիջան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը սահմանված կարգով հաստատելու և համապատասխան որոշումները ՀՀ քաղաքաշինության կոմիտեին տրամադրելու վերաբերյալ սահմանված գործընթացը կվերսկսվի մոտ ժամանակներս, քանի որ համայնքում արդեն իսկ ձևավորվել է ավագանի: Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացումն արգելվում է մինչև սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումը:»: Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ նախկինում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման գործընթացը կանգ է առել անորոշ ժամկետով, ինչը բարդություններ է առաջացնում թե՛ իրավաբանական անձանց և քաղաքացիների գույքի օրինականացման, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքի տարածքում գտնվող գույքի կառավարման արդյունավետության և բյուջեի համալրման տեսանկյունից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման արգելքի փոխարեն կիրառել Խորհրդի հետ համաձայնեցումը:

Բացի այդ, նախագծում տեղ են գտել մի շարք խմբագրական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ: Մասնավորապես, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է, որ Խորհուրդը տալիս է եզրակացություն՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ: Մինչդեռ, համայնքի զարգացման ծրագիրը 2017 թվականի հունվարի 1-ից սկսած, ընդունվում է հինգ տարի ժամկետի համար: Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրվում են այն գործառույթները (այդ թվում՝ հողամասի օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրման վերաբերյալ եզրակացության տրամադրում), որոնց իրականացման համար ստեղծվում է հասարակական հիմունքներով մշտապես գործող՝ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդակցական մարմին (Խորհուրդ): Մինչդեռ, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում խոսքը գնում է միայն օգտագործման տրամադրվող հողամասի տրամադրման վերաբերյալ եզրակացության մասին: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներինախարարություն 

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունման պարագայում կհստակեցվի Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման ընթացակարգը, ինչպես նաև գլխավոր հատակագծի հաստատման ժամկետը կերկարաձգվի 6 տարով: 

  1. Տեղեկանք ծախսերի և եկամուտների մասին

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եվ/կամ այլ ռազմավարություններ»

 

Նախագիծը չի հակասում ՀՀ ռազմավարական փաստաթղթերին:

 

  • Քննարկվել է

    30.11.2021 - 15.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2860

Տպել