Հիշել նախագիծը

«ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

ԲՆՈՒԹԱԳԻՐ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տարածքի բարեկարգում»      

ՀՀ շինարարական նորմերի մշակման, տեղայնացման

 

1


Իրավիճակի համառոտ նկարագիրը

 

 Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս հատակների վերաբերյալ գործում են նախկին ԽՍՀՄ-ի շինարարական նորմերը ՍՆիՊ III-10-75 «Տարածքների բարեկարգում», որոնք պարունակում են տարածքների բարեկարգման հնացած նորմեր, առաջացել է անհրաժեշտություն նախատեսել բարեկարգմանը ներկայացվող նոր պահանջներ՝ ներառյալ դրանց նախապատրաստումը կառուցապատման, աշխատանքներ բնահողի հետ, թաղամասային անցուղիների, մայթերի, հետիոտնի ուղիներ, հարթակների, բացօթյա սպորտային կառույցների սարքումը, հանգստյան տեղերի սարքավորումը և կանաչապատումը:

 

2

Նորմատիվ փաստաթղթերի

(ՀՀ շինարարական նորմերի) մշակման (տեղայնացման) աշխատանքների համառոտ բնութագիրը

«Տարածքի բարեկարգում» ՀՀ շինարարական նորմերը պետք է մշակվեն, տեղայնացվեն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության և ոլորտը կարգավորող փոխկապակցված այլ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

   Նորմերը պետք է տարածվեն բնակելի, քաղաքացիական, մշակույթ-կենցաղային և արդյունաբերաարտադրական նշանակության օբյեկտների տեղադրման տարածքների բարեկարգման  աշխատանքների վրա:  

   Շինարարական նորմերն անհրաժեշտ է մշակել.

    - ՀՀ ստանդարտացման փաստաթղթերի ազգային համակարգի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան,

    - քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարական նորմերին և կանոններին համապատասխան՝ հնարավորինս կիրառելով բնակարանաշինության ոլորտում ԱՊՀ և Եվրամիության երկրների փորձը, նորմատիվ փաստաթղթերն ու ստանդարտները,

     - 2011 թվականի մարտի 9-ին Եվրամիության խորհրդի կողմից ընդունված N305/2011/EEC կանոնակարգով սահմանված շինարարական արտադրանքի անվտանգության պահանջների շրջանակներում:

 

3

Նորմատիվ փաստաթղթերի

(ՀՀ շինարարական նորմերի) մշակման (տեղայնացման) հիմնավորումը և պահանջները

Հիմնավորում

ՀՀ 2021 թվականի պետական բյուջե,  ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի հայեցակարգին հավանություն տալու մասին» N 17 արձանագրային որոշում, «Գնումների մասին» ՀՀ օրենքի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության  26.05.1999թ <Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը սահմանելու մասին> N351 որոշում, 2011 թվականի մարտի 9-ին Եվրամիության խորհրդի կողմից ընդունված N305/2011/EEC կանոնակարգի պահանջներ, ԱՊՀ շրջանակներում կնքված Միջկառավարական համաձայնագրեր (13 մարտի 1992թ. և 9 սեպտեմբերի 1994թ.), ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագիր, Առևտրի Համաշխարհային Կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիր, ԵՄ-Հայաստան խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի դրույթներ, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու հետ կապված մարտահրավերներ:

Նորմատիվ փաստաթղթին առնչվող հիմնական նորմատիվ իրավական ակտերը

-   «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

-   «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք,

-   ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի                  «Պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառման մասին» N 1504-Ն որոշում,

-   ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N168-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշում,

-   ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N102-Ն հրաման,

-   ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 24-ի «ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում.Հիմնական դրույթներ» Շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001թ  N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 87-Ն հրաման,

- ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի «ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 78-Ն հրաման: 

- ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի «ՀՀՇՆ I-3.01.01-2008  «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 11-Ն հրաման: 

- ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգ» N07-Ն հրաման:

-   ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի «ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին» N253-Ն հրաման,

-   ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 24-ի «ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում.Հիմնական դրույթներ» Շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001թ  N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին»  N 87-Ն հրաման,

-   ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին» N 392-Ն որոշում,

-   ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N263-Ն հրաման,

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.11.2021 - 14.12.2021

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3734

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

09.12.2021

Առաջարկում ենք Նախագծի հիմնավորում բաժնում ներկայացնել. Նախագիծը համարվում է շինարարական նորմի մշակու՞մ, լրամշակու՞մ, թե՞ ՌԴ-ում գործող համապատասխան նորմից թարգմանությու՞ն՝ փոփոխելով հղումները: Առաջարկում ենք ուսումնասիրել նախագծի մշակման համար պետական բյուջեից տրամադրված միջոցների համադրելիությունը ներկայացվածի համեմատ: Ներկայացվածից ակնհայտ է դառնում, որ Նախագծի համար հիմք է հանդիսացել ՌԴ-ում գործող СВОД ПРАВИЛ БЛАГОУСТРОЙСТВО ТЕРРИТОРИЙ Territories Improvement Актуализированная редакция СНиП III-10-75 կանոների հավաքածուն: Առաջարկում ենք՝ եթե հնարավոր չէ իրականում մշակել կամ լրամշակել համապատասխան նորմատիվ փաստաթուղթ, ապա ներկայացվող նախագծում ներառել ՌԴ-ում գործող նշված կանոնների հավաքածուում ներկայացված կանոնների հիմնական պահանջները , օր.՝ «При проектировании вертикального озеленения для его основания следует использовать» մասը:

Տեսնել ավելին