ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳ
-
6 - Կողմ
-
2 - Դեմ
1.Անհրաժեշտությունը
Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի24-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը:
2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանանվորված է այն հանգամանքով, որ մշակված չեն նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմները, որի արդյունքում հաճախ նախադպրոցական ուսումնական հաստատություններ մուտք են գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք: Հաճախ վերջիններիս մուտքը հաստատություն պայմանավորված է տնօրենների կամայական որոշումներով, ինչն էլ հղի է կոռուպցիոն ռիսկերով:
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.
Նախադպրոցական կրթության բովանդակային վերանայման համատեքստում նշված միջոցառումը հիմք կհանդիսանա մրցութային եղանակով համակարգը որակյալ կադրերով համալրելու համար, կնպաստի որակյալ կրթության մատուցմանը, կապահովի երեխաների սահուն անցումը դպրոց և անմիջական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա:
-
Քննարկվել է
29.11.2021 - 14.12.2021
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3038
Տպել