Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ___________________ 2021 թվականի N ____ -Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման (այսուհետ՝ որոշում).
  • 1-ին կետում «26500» թիվը փոխարինել «28600» թվով,
  • 3-րդ կետում «սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների» բառերով:
  1. Որոշման հավելված N 1-ի՝
  • 2-րդ կետի 4-րդ ենթակետում «սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային համապատասխան ստորաբաժանում.» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային համապատասխան կենտրոն.» բառերով,
  • 1-ին, 26.3-րդ կետերից հանել «սոցիալական ապահովության» բառերը:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:


 

  • Քննարկվել է

    29.11.2021 - 14.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3542

Տպել