Հիշել նախագիծը

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «բ» պարբերության «արդիականացման» բառից հետո լրացնել «և անձնագրավորման» բառով:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր «5.1» հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 5.1. Շենքերի և շինությունների անձնագրավորումը

1. Շենքերի և շինությունների անձնագրավորման (այսուհետ՝ անձնագրավորում) հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ օրենսդրական ակտերով:

2. Անձնագրավորման ենթակա են բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը և շինությունները՝ անկախ սեփականության ձևից:

3. Անձնագրավորումը՝ նախագծման, շինարարության, շահագործման, տեխնիկական վիճակի, սեյսմակայունության վերաբերյալ առկա փաստաթղթերի տվյալների հիման վրա Կառավարության կողմից սահմանված կարգով յուրաքանչյուր շենքի և շինության անձնագրի (այսուհետ՝ անձնագիր) կազմումն է:

4. Անձնագիրը՝ պարունակում է քաղաքաշինական գործունեության օբյեկտի փաստացի վիճակի, շահագործման պայմանների և պահանջների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

5. Անձնագրավորումն իրականացվում է քաղաքաշինության բնագավառում համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կողմից:

6. Անձնագրավորման հիմնական սկզբունքներն են՝

1) անձնագրավորման արդյունքում կազմված անձնագրի տվյալների ճշգրտությունը և ամբողջականությունը.

2) անձնագրավորում իրականացնող մասնագետների մասնագիտական  պատասխանատվությունը:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի.

1. 4-րդ մասը «զ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«զ.1) ապահովել շահագործման հանձնվող շենքերի, շինությունների անձնագրավորումը»:

2. 4-րդ մասի «ժ)» կետը՝ «փաստագրումը» բառից հետո, լրացնել «և անձնագրավորումը.» բառերով,

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը «բ» կետից հետո լրացնել նոր կետով, հետևյալ բովանդակությամբ՝

«բ.1) սահմանում է բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների անձնագրավորման կարգը.»:

Հոդված 5. Օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի՝

1. 12-րդ կետը՝ «շինությունների» բառից հետո, լրացնել «անձնագրավորման,» բառով.

2. 20-րդ կետը՝ «շենքերի» բառից հետո, լրացնել «,շինությունների» բառով,

3. 26-րդ կետը՝ «նախագծերը» բառից հետո, լրացնել «, անձնագրերի օրինակելի ձևերը, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության իրականացման հետ կապված ուղեցույցեր, կանոններ, ձեռնարկներ ու այլ մեթոդական նյութեր» բառերով,

Հոդված 6. Օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր՝ 27-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ. «27) հաստատում է բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների անձնագրերի օրինակելի ձևերը, անձնագրերի լրացման մեթոդաբանությունը»:

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «թույլատրվում է միայն» բառերը փոխարինել «թույլատրվում է անձնագիրը կազմելուց և» բառերով:

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը՝ Կառավարությունը և քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինն ընդունում են ոչ ուշ քան 2023 թվականի դեկտեմբերի 30-ը:

3. Սույն օրենքով նախատեսված կարգավորումները գործելու են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ մտնելու պահից՝ բայց ոչ ուշ, քան 2024 թվականի փետրվարի 1-ը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔ

 

«ՏԵՂԱԿԱՆ  ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասը 18-րդ կետից հետո լրացնել նոր՝ 19-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ. «19) համայնքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների անձնագրավորման տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը:»

Հոդված  2.

1. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի.

1) 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նկուղային և կիսանկուղային (որմնախարսխային) հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում տեղակայված կամ տեղակայման ենթակա ապաստարանների և/կամ թաքստոցների հաշվառումը, դրանցում պատսպարվող բնակչության կցագրումը»:

2) 20-րդ կետից հետո լրացնել նոր կետով, հետևյալ բովանդակությամբ. «21) Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների, ինչպես նաև համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի անձնագրավորման գործընթացի ապահովումը:»

Հոդված 3.

1. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը 36-րդ կետից հետո լրացնել նոր կետով, հետևյալ բովանդակությամբ. «36.1) հաստատում է համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների, ինչպես նաև համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի անձնագրավորման ամենամյա և հնգամյա ծրագրերը և միջոցառումների ցանկը»:

Հոդված 4.

1) Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 9-րդ  կետը՝ «շինությունների» բառից հետո,  լրացնել «անձնագրավորման,» բառով,

2) 10-րդ կետից հետո լրացնել նոր 10.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ. «10.1 Կառավարության կողմից սահմանված կարգով կազմակերպում  և համակարգում է համայնքի վարչական սահմաններում գտնվող  շենքերի և շինությունների, ինչպես նաև համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի անձնագրավորման գործընթացը»,

3) 11-րդ կետը՝ «շինությունների» բառից հետո, լրացնել «անձնագրավորման,» բառով,

4) 13-րդ կետը՝ «շինությունների» բառից հետո, լրացնել «անձնագրավորումը,» բառով,

5) 20-րդ կետը՝ «շենքերի» բառից հետո լրացնել «անձնագրավորումը և» բառերով,

6) 21-րդ կետը՝ «աշխատանքների» բառից հետո, լրացնել «և անձնագրավորման,» բառերով:

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական  գույքի  կառավարման  մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «համակարգում է» բառը փոխարինել «կազմակերպում և համակարգում է» բառերով, «գույքագրման» բառից հետո լրացնել «և անձնագրավորման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «գրանցելը» բառից հետո լրացնել «պետական սեփականության շենքերի և շինությունների անձնագրավորումը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գույքագրում» բառից հետո լրացնել «և անձնագրավորման» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճարտարապետական գործունեության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-235-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի ՝

1. 1-ին մասի 4-րդ կետը՝ «ընդունմանը» բառից հետո, լրացնել «և անձնագրավորմանը» բառերով,]

2. 2-րդ մասի 3-րդ կետը՝ «բացատրագրերն ու հիմնական գծագրերը» բառերից հետո, լրացնել «, շենքերի և շինությունների անձնագրերը» բառերով,

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 17-րդ բաժնի 6-րդ կետը՝ «հետազննություն» բառից հետո, լրացնել և անձնագրավորում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածը 10-րդ մասից հետո լրացնել նոր՝ 11-րդ մասով, հետևյալ խմբագրությամբ՝

 «11. Oրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 17-րդ բաժնի 6-րդ կետով սահմանված  դրույթը  չի տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք

«ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 15714 հոդվածի վերնագրում և տեքստում՝ «հսկողության» բառից հետո, լրացնել «, անձնագրավորման» բառը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 55-րդ հոդվածի 1-ին մասը 13-րդ կետից հետո լրացնել նոր 14-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

 «14. սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների, ինչպես նաև համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի անձնագրավորման գործընթացը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔ

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի.

1) 1-ին մասի «տվյալ շինության ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը (այսուհետ՝ շինության նախագիծ) և շինարարության թույլտվությունը» բառերը փոխարինել «տվյալ շենքի կամ շինության ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը (այսուհետ՝ շենքի կամ շինության նախագիծ), շինարարության թույլտվությունը և անձնագիրը» բառերով,

2) 6-րդ մասի «շինության շինարարության ավարտի ակտի և չափագրման տվյալների» բառերը փոխարինել «շենքի կամ շինության շինարարության ավարտական ակտի, անձնագրի  և չափագրման տվյալների» բառերով,

Հոդված 2.

1) Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «այդ շինության սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը, շինարարության ավարտի ակտը» բառերը փոխարինել «այդ շենքի կամ շինության սահմանված կարգով հաստատված նախագիծը, Կառավարության սահմանած կարգով կազմված անձնագիրը, շինարարության ավարտական ակտը» բառերով:

Հոդված 3.

1. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի «սեփականատերերի ընդհանուր գույքի հատակագիծը» բառերից հետո լրացնել «Կառավարության սահմանած կարգով կազմված անձնագիրը» բառերով:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.11.2021 - 12.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3871

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

10.12.2021

Կրկին ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ անիրատեսական գործընթացներ ենթադրող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը շրջանառության մեջ դնելով, առավել ևս դրանց ենթադրյալ հաստատման դեքում՝ ունենալու ենք պետական միջոցների՝ շատ դեպքերում մեծ ծավալներով վատնում: Շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, անկախ գործող օրենսդրական կարգավորումներում առկա հնարավոր խնդիրների, տասնամյակներ չի իրականցվում զուտ մեկ հիմնական պատճառով. այն է՝ անհրաժեշտ են ահռելի ֆինանսական միջոցներ, որոնք առաջիկա տասնամյակում, ցավոք, նույնպես դեռևս հասանելի չեն լինելու: Որպես ավելացում՝ անդրադառնանք միայն մեկ ցուցանիշի, որը ներառված է հենց Նախագծի հիմնավորման բաժնում. այն է՝ գոյություն ունեցող շենքերի անձնագրերի օրինակելի ձևերի փորձնական լրացման տվյալների անձնագրավորման միջինացված ծախսերը կկազմեն շուրջ 2-5 մլն.դրամ՝ ընդամենը մեկ շենքի համար: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից:

Տեսնել ավելին