Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Մաթևոսյան 19.08.2017 00:32:23 Առաջսրկեւմ եմ Արարատի մարզի Արմաշ համայնքը ևս ներառել աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում, քանի որ Արմաշը կարելի է նշել, որ ՀՀ ամենաստրատեգիական նշանակություն ունեցող բնակավայրերից է, ու ոչ մի պետական աջակցությունից գյուղի բնակիչները չեն օգտվում Ձեր կողմից բարձացված հարցը և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը սահմանվում է ՀՀ կառավարության 18.12.2014թ. թիվ 1444-Ն որոշմամբ, իսկ ներկայացված օրենքի նախագծում նախատեսվում է <<Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին>> N ՀՕ-203-Ն ՀՀ օրենքի գործողության ժամկետը երկարաձգել:
2 Վահանի համայնքապետարան 21.08.2017 11:10:30 360խմ. գազի ծավալը շատ քիչ է, որպեսզի սահմանամերձ համայնքի բնակիչը զգա սոցիալական բեռի թեթևացում: Ձեր կողմից բարձացված հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 18.12.2014թ. թիվ 1444-Ն որոշմամբ, իսկ ներկայացված օրենքի նախագծում նախատեսվում է <<Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին>> N ՀՕ-203-Ն ՀՀ օրենքի գործողության ժամկետը երկարաձգել: