Հիշել նախագիծը

ԱՐՄԱՆ ՄԱՆՎԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ԱՐՄԱՆ ՄԱՆՎԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Արման Մանվելի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Արման Մանվելի Գրիգորյանը (ծնվ.՝ 05.01.1996 թ., հաշվառման հասցեն՝  ք. Երևան, Մաշտոցի պող. 5/6 տուն), 2016 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը՝ բակալավրի կրթական աստիճանով՝ իրավագիտություն մասնագիտությամբ, 2018 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան՝ մագիստրոսի կրթական աստիճանով՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

ՀՀ կառավարության  2018 թվականի հուլիսի 19-ի թիվ 796-Ա որոշմամբ ասպիրանտուրայում ուսանելու համար ստացել է տարկետում։ Նույն տարում ընդունվել է պետական պատվերի շրջանակում առկա ուսուցմամբ ասպիրանտուրա Եվրոպական համալսարանում, որն ավարտել է 2021 թ․։

2021 թ․ հուլիսի 19-ին ՀՀ ԲՈԿ իրավագիտության թիվ 063 մասնագիտական խորհրդում պաշտպանել է «Վնասի հատուցման սահմանադրական իրավունքը․ համեմատական իրավական վերլուծություն և եվրոպական իրավական չափորոշիչները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսությունը։

Ատենախոսությունը հաստատվել է և ՀՀ ԲՈԿ նախագահի 2021 թ․ սեպտեմբերի 9-ի թիվ 20Ա-վ1 հրամանով Արման Մանվելի Գրիգորյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի (ԺԲ․00․02 թվանշով) գիտական աստիճան։

Ներկայումս դասավանդում է Հյուսիսային համալսարանի իրավագիտության և հասարակական գիտությունների ամբիոնում (դասավանդվող առարկա՝ ՀՀ սահմանադրական իրավունք)։ Միաժամանակ հանդիսանում է Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների և նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթական կենտրոնի փորձագետ՝ իրականացնելով գիտական հետազոտություններ։

Իր գիտական գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք հետազոտություններ իրավագիտության ոլորտում, որոնց մասին են վկայում տպագրված թվով 11 գիտական հոդվածները:

Ակնկալվող արդյունքը.

«Արման Մանվելի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ա. Գրիգորյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Արման Մանվելի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

 

                                                 

  • Քննարկվել է

    26.11.2021 - 12.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1170

Տպել