Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԾԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2021 թվականի «_____________» - ի N «__ » - Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող, քաղաքաշինական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձաքննական և միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին»:

2. Որոշման նախաբանում <<ծրագրային փաստաթղթերի մշակման>> բառերից հետո լրացնել «քաղաքաշինական համալիր փորձաքննություն իրականացնելու,» բառերը:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

  «Ստեղծել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող և քաղաքաշինական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) հետևյալ պետական շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.

3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն.

4) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն.

5) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

6) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.

7) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.

8) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն.

9) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե.

10) Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին.

11) ՀՀ ոստիկանություն.

12) Համապատասխան մարզպետ.

13) Հայաստանի շինարարների միություն.

14) Հայաստանի ճարտարապետների պալատ.

4. Որոշման 2-րդ կետը շարադրել նոր բովանդակությամբ. <<2. Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալն է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը:

1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ հաստատել հանձնաժողովի անհատական կազմը,

2)  հաստատել հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N2 հավելվածի,

3)  հանձնաժողովի եզրակացության ձևաթղթերը՝ համաձայն N3 հավելվածի:>>:

5. Որոշման N 1 հավելվածն ուժը կորցրած ճանաչել:

6. Որոշման N2 հավելվածի վերնագրում <<մշակման աշխատանքները համակարգող>> բառերից հետո լրացնել <<քաղաքաշինական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձաքննական և>> բառերը:

7. Որոշման N2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին կետում <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի)քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող>> բառերից հետո լրացնել <<և քաղաքաշինական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով>> բառերն, ինչպես նաև <<դրան առնչվող խնդիրների քննարկման>> բառերից հետո լրացնել <<, քաղաքաշինական համալիր փորձաքննություն իրականացնելու>> բառերը,

2) 4-րդ կետում <<տարածական պլանավորման փաստաթղթերի>> բառերից հետո ավելացնել <<քաղաքաշինական համալիր փորձաքննության>> բառերը,

3) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ <<9. Հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքային գործընթացը կազմակերպվում է գրավոր հարցումների (այդ թվում՝ էլեկտրոնային) եղանակով:>>,

4) 11-րդ կետի 1-ին ենթակետում <<տարածական պլանավորման փաստաթղթերի>> բառերից հետո ավելացնել << քաղաքաշինական համալիր փորձաքննության>> բառերը,

5) 12-րդ կետի.

 1-ի ենթակետում <<նախագծման առաջադրանքների,>> բառերից հետո ավելացնել <<ինչպես նաև քաղաքաշինական համալիր փորձաքննության>> բառերը,

3-րդ ենթակետում <<մշակման գործառույթների>> բառերից հետո ավելացնել <<և քաղաքաշինական համալիր փորձաքննության>> բառերը,

6) 13-րդ կետի.

2-րդ ենթակետում <<փաստաթղթերի մշակման ընթացքի>> բառերից հետո ավելացնել <<և քաղաքաշինական համալիր փորձաքննության>> բառերը,

3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:>>:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    25.11.2021 - 11.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3218

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

10.12.2021

«Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ անթույլատրելի է համարում ոլորտի ներկայացուցիչների կողմից նման նյութերի ներկայացումը հասարակական քննարկմանը, որը, կարծում ենք, չեր անի անգամ ոլորտից հեռու մասնագետը. ասվածը հիմնավորվում է նույնիսկ հետևյալ երկու օրինակով՝ 1. Ներկայացված տեքստի 3-րդ կետի երկրորդ պարբերության առաջին մասում նշվում է. «Ստեղծել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքա-շինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող և քաղաքաշինական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով.... », սակայն համաձայն ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշման հավելված N2-ով հաստատված կարգի 16-րդ կետի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության, որը իրականացնող հանձնաժողովի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 07.02.2019թ N101-Ա որոշմամբ: 2. Ներկայացված տեքստի 3-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ մասում նշվում է. «...միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) հետևյալ պետական շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ՝...» սակայն հանձնաժողովի կազմում ներկայացվում են երկու ոչ պետական կազմակերպություններ՝ մեկը՝ Հասարակական կազմակերպություն, իսկ մյուսը՝ Ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն:

Տեսնել ավելին