Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԱՐՏՅՈՄ ՎԱԴԻՄԻ ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏՅՈՄ ՎԱԴԻՄԻ ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Արտյոմ Վադիմի Գյուրջյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու  մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի նոյեմբերի 9-ի  № 354-Ա հրամանագրով Արտյոմ Վադիմի Գյուրջյանին  շնորհվել է   Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիություն   և  այս պահին նա  հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի  մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմում:  

   Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Արտյոմ Վադիմի Գյուրջյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։  

Արտյոմ Վադիմի Գյուրջյանը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

      «Արտյոմ Վադիմի Գյուրջյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու  մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    17.11.2021 - 07.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3010

Տպել