Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 393-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 393-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը հաստատելու մասին» N 393-Ն հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                                                                                           

  Վ. Դումանյան

 

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի

2021 թվականի ____________-ի

N ______-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի մայիսի 18-ի

N 393-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

  • Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպությունների ընտրության և հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման (այսուհետ` Վերապատրաստում) կազմակերպման և իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:
  1. Վերապատրաստող կազմակերպություններն ընտրվում և երաշխավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից, սույն կարգով` սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում:
  2. Վերապատրաստող կազմակերպության ընտրությունն իրականացվում է տարեկան առնվազն մեկ անգամ:
  3. Վերապատրաստող կազմակերպության ընտրության մասին հայտարարությունը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում` ընտրության անցկացման օվանից առնվազն 20 աշխատանքային օր առաջ:
  4. Կազմակերպությունները հայտերը ներկայացնում եմ հայտարարության հրապարակման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում:
  5. Վերապատրաստող կազմակերպության ընտրության մասին հայտարարության տեքստում նշվում են.

1) վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող պահանջները.

2) հայտերի ընդունման վայրը, օրերը, ժամերը և վերջնաժամկետը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն` փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար:

  1. Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել Նախարարության կողմից սահմանված և պաշտոնապես հրապարակված պայմաններին և չափանիշներին բավարարող կազմակերպությունները: Դրանք են՝

1) ուսումնական տարածքը (սեփականության վկայականի պատճենը կամ վարձակալության պայմանագիրը կամ վարձակալության վերաբերյալ երկկողմանի նախնական համաձայնությունը).

2) առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունեցող մասնագետները.

3) հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրով, ինչպես նաև «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) կողմից հաստատված հարցաշարին համապատասխան ծրագիրը.

4) հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման ծրագրի ուսումնաթեմատիկ պլանը` համաձայն Ձև 1-ի.

5) վերապատրաստման տևողության վերաբերյալ նշում, որը պետք է լինի ոչ պակաս, քան 15 և ոչ ավել, քան 20 օր:

6) նյութատեխնիկական բազայի առկայությունը, այդ թվում՝ հիբրիդային կամ հեռավար եղանակով վերապատրաստման կազմակերպման դեպքում անհրաժեշտ հագեցվածությունը:

  1. Վերապատրաստող կազմակերպության ընտրությունը իրականացվում է Նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից` հայտատուների ներկայությամբ:
  2. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են 5 անդամներ` ոլորտը համակարգող փոխնախարարը (հանձնաժողովի նախագահ), հանրակրթության վարչության պետը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենը և մեկական ներկայացուցիչներ իրավաբանական վարչությունից և անձնակազմի կառավարման վարչությունից:
  3. Հանձնաժողովն ունի քարտուղար, որն իրականացնում է հայտերի հավաքագրման, նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքները, կազմում է նիստի օրակարգը, արձանագրում է Հանձնաժողովի նիստը: Քարտուղարը քվեարկելու իրավունք չունի:
  4. Հանձնաժողովն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի առնվազն 4 անդամներ: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում եմ բաց քվերկությամբ` Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  5. Վերապատրաստող կազմակերպության ներկայացրած հայտը մերժվում է, եթե.
  • Հայտում բացակայում են սույն կարգի 7-րդ կետով սահմանված պայմանները կամ դրանցից որևէ մեկը, կամ այդ պայմաններով ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում սույն կարգի 7-րդ կետով տվյալ պայմանի համար սահմանված պահանջին.
  • Նախարարության կողմից նախորդ տարի երաշխավորված Վերապատրաստող կազմակերպության կողմից Վերապատրաստված հավակնորդների առնվազն 40 տոկոսը չի հաղթահարել Հավաստագրման քննությունը.

3) Վերապատրաստող կազմակերպությունը Վերապատրաստման գործընթացն իրականացրել է սույն կարգի պահանջների խախտմամբ, կամ առկա են հիմնավոր փաստեր Վերապատրաստման ոչ բարեխիղճ իրականացման վերաբերյալ:

  1. Հանձնաժողովը ընտրության արդյունքները ներկայացնում է հրապարակման Նախարարության պաշտոնական կայքէջում՝ ընտրության անցկացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Հաղթող ճանաչված և Նախարարության կողմից երաշխավորված Վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարությունը Հավաստագրման քննություններից առնվազն մեկ ամիս առաջ ներկայացնում է հրապարակման` Նախարարության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև կարող է հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով կամ սոցիալական ցանցերով:
  3. Վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարության տեքստում նշվում է.

1) վերապատրաստվելու հավակնություն ունեցող անձին ներկայացվող պահանջները.

2) վերապատրաստման համար դիմումի ձևը` համաձայն Ձև 2-ի.

3) դիմումների ընդունման վայրը, օրերը, ժամերը և վերջնաժամկետը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն` փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար.

4) վերապատրաստման դասընթացի տևողությունը և վայրը.

5) վերապատրաստման դասընթացի արժեքը.

6) սույն կարգի 16-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը.

7) վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարը:

  1. Վերապատրաստման դասընթացին մասնակցելու իրավունք ունեցող անձը (այսուհետ` հավակնորդ) վերապատրաստող կազմակերպությանը ներկայացնում է (կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով).

1) դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով.

2) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը.

3) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը կամ տեսաներածված տարբերակը (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեսաներածված տարբերակը).

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը կամ տեսաներածված տարբերակը.

5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).

6) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:

  1. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
  2. Էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են Վերապատրաստման առաջին օրը` տեսաներածված տարբերակների իսկությունը ստուգելու համար:
  3. Հավակնորդն ազատ է Վերապատրաստող կազմակերպության ընտրության հարցում` Նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունների ցանկից:
  4. Վերապատրաստման դասընթացին մասնակցելու դիմումները Հավակնորդները Վերապատրաստող կազմակերպությանն են ներկայացնում Վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարությունը Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում:
  5. Վերապատրաստման ընթացքում հավակնորդը կարող է օգտվել օրենքով սահմանված չվճարվող արձակուրդից` կողմերի համաձայնությամբ:
  6. Վերապատրաստման դիմած հավակնորդը կարող է ստանալ դասընթացի մասնակցության մասին տեղեկանք՝ աշխատանքի վայր ներկայացնելու նպատակով:
  7. Վերապատրաստում անցած հավակնորդը ստանում է վերապատրաստող կազմակերպության կողմից վավերացված և հաշվառված վկայական, որն ուժի մեջ է տրման ամսաթվից՝ մեկ տարի ժամկետով: Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած հավակնորդը կարող է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և անցնել սույն կարգով սահմանված վերապատրաստումը:
  8. Սույն կարգի 23-րդ կետում նշված վկայագրի ձևանմուշը հաստատում է Նախարարը՝ վերապատրաստող կազմակերպության ներկայացմամբ:
  9. Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավելի բացակայած հավակնորդը չի ստանում համապատասխան վկայագիրը:
  10. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված պայմանների խախտմամբ դասընթացի կազմակերպման դեպքում վերապատրաստվող հավակնորդը, հիմնավոր պատճառաբանմամբ, կարող է հրաժարվել դասընթացին մասնակցությունից և ուսուցումը շարունակել սույն կարգի 13-րդ կետով սահմանված կազմակերպություններից մեկում: Այս դեպքում վերապատրաստման համար վճարված գումարը ամբողջությամբ փոխանցվում է նոր ընտրված վերապատրաստող կազմակերպությանը:
  11. Վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստման դասընթացի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Նախարարություն է ներկայացնում վերապատրաստման վկայագիր ստացած հավակնորդների ցուցակը:
  12. Վերապատրաստման դասընթացի համապատասխանությունը սույն կարգի 7-րդ կետի պահանջներին կարող է վիճարկվել դատական կարգով:

 

 

 

 

 Ձև 1

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆ

 

Հ/Հ

Վերապատրաստման ծրագրի բաղադրիչի (կրթության

ոլորտին առնչվող իրավական ակտերի) թեմաները

Ընդամենը
Ժամերի քանակը

Այդ թվում`

Ամփոփիչ գնահատման ձևը
(ամփոփիչ թեստավորում, գրավոր աշխատանքներ)

Տեսական պարապմունք-ների ժամերը

Գործնական պարապմունք-ների ժամերը

Ամփոփիչ գնահատ-ման ժամերը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 Ձև 2

 

 

3x4

լուսանկար

      Հայաստանի Հանրապետության հանրակրթական

                                                       ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր)

ստանալու նպատակով

վերապատրաստում իրականացնող

կազմակերպության ղեկավար

պարոն/տիկին____________________-ին

   

________________________________-ից

     դիմողի անունը, հայրանունը, ազգանունը  

 

________________________________

դիմողի հաշվառման վայրը 

 

________________________________

դիմողի հեռախոսահամարը (աշխ., բնակ., բջջ.) 

 

________________________________

Անձը հաստատող փաստաթղթի

սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել 

 

Ծնված` ___________________________

                    օրը, ամիսը, տարին, վայրը

 

 

 

ԴԻՄՈՒՄ

 

Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման դասընթացի կազմակերպման մասին հայտարարությանը՝ խնդրում եմ գրանցել ինձ որպես դասընթացի մասնակից

 

  1. Քաղաքացիությունը

_______________________________________________________________

      (Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

 

  1. Դատարանի օրինական ուժի մեջ դատավճռի հիման վրա

_______________________________________________________________

      (դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)

 

  1. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն

_______________________________________________________________

           (ունեմ, չունեմ)

 

  1. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

_______________________________________________________________

            (ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

 

  1. Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից

________________________________________________________________

(զրկվել եմ, չեմ զրկվել)

 

  1. Մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ

________________________________________________________________ 

           (տառապում եմ, չեմ տառապում)

 

  1. Լեզուների իմացությունը

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

           (հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետման մակարդակները)

 

  1. Համակարգչային գրագիտությունը

________________________________________________________________

________________________________________________________________

           (տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

Կից ներկայացնում եմ «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման» կարգով սահմանված փաստաթղթերը:

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

 

 Դիմող` _______________

 «___» ________20___ թ.

 

 

 

  • Քննարկվել է

    14.11.2021 - 29.11.2021

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4265

Տպել

Առաջարկներ`

Arpine Dinunts

28.11.2021

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը մասնակցել կարողանալուն առնչվող Նախարարության կողմից սահմանված և պաշտոնապես հրապարակված պայմանների և չափանիշների ցանկում մարզում գործող կազմակերպությունների դեպքում կադրերի կայուն հոսունության ապահովման խնդրով պայմանավորված, հատկապես, անհրաժեշտություն է առաջանում <առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունեցող մասնագետները> պահանջը մի փոքր մեղմացնել՝ վերաձևակերպելով, օրինակ, այսպես՝ <վերապատրաստող մասնագետներ, որոնց 70 %-ն ունեն առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ՀՈւՀ ղեկավար կադրերի վերապատրաստման ոլորտում>:

Mher Davtyan

21.11.2021

Փոփոխությունը սահմանում է վերապատրաստող մասնագետների համար առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ։ Առաջարկում եմ հստակեցնել պահանջվող վերապատրաստման փորձի բնույթը։ Արդյո՞ք վերապատրաստման ցանկացած փորձառություն կարող է հիմք հանդիսանալ տնօրենի վերապատրաստում իրականացնելու համար։ Նախընտրելի է մասնագետները տնօրենների հետ աշխատանքի և տնօրեններին մասնագիտական զարգացում ապահովելու փորձ ունենան։Առաջարկվող լրացում․ <<Վերապատրաստող մասնագետները պետք է ունենան տնօրենների մասնագիտական զարգացման առնվազն մեկ տարվա փորձառություն>>․

Տեսնել ավելին