Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ

Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում  որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում: Մենթոր դպրոցների ցանցի ստեղծման և հեռավար ուսուցման համակարգերի գործածամամբ ուսուցման կազմակերպման ծրագիրը նպատակ ունի ապահովելու հավասարապես որակյալ կրթություն ՀՀ դպրոցների բոլոր աշակերտների համար՝ ակտիվացնելու միջդպրոցական համագործակցությունը, լրացնելու մանկավարժական կադրերի պակասը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, աջակցելու ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, էլեկտրոնային ուսուցման գործիքների կատարելագործմանը:

  • Քննարկվել է

    12.11.2021 - 27.11.2021

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7972

Տպել

Առաջարկներ`

Հայկ Միքայելյան

14.11.2021

Առաջարկում եմ, մինչև մենթոր դպրոցի ներգրավումը, հեռավար դասավանդման մրցույթ հայտարարել հարևան համայնքների ուսուցիչների համար: Կարծում եմ՝ խիստ կարևոր է իրար հարևան համայնքերում գործող դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար ստեղծել ուսումնական և աշխատանքային արդյունավետ միջավայր, ինչպես նաև ֆիզիկապես նույն տարածաշրջանում գտնվող աշկերտների ուսուցումը կազմակերպել տվյալ տարածաշրջանի ուսուցիչների կողմից:

Տեսնել ավելին