Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԸՆՏՐՎՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____ _____________________ 2021 թվականի N __________ - Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԸՆՏՐՎՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ, 13-րդ և 14-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեի ձևավորման և գործունեության կարգերը, ինչպես նաև հանձնաժողովների կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, հասարակական կազմակերպություններից ընտրվող անդամների թափուր տեղերի համար մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը` համաձայն հավելվածի:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի   ____________ - ի

 N ________ -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԸՆՏՐՎՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

  1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի (այսուհետ՝ մրցանակ) հայցման համար ներկայացված ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները քննարկում, մրցանակի հավակնորդների ընտրությունը կազմակերպում և անցկացնում են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովները (այսուհետ՝ հանձնաժողով):
  2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովը կազմված է 9 անդամից, ովքեր իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
  3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երկու անդամ՝ առաջադրված համապատասխան ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից, երեքական անդամ՝ համապատասխան ոլորտում ավանդ ունեցած հեղինակավոր մասնագետներից, որոնց առաջադրում է Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը և Ազգային ժողովի նախագահի որոշմամբ նշանակված՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի առաջադրած անձանցից, երկու անդամ՝ առաջադրված այն հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրները ներառում են համապատասխան ոլորտները, և որոնք պետական գրանցման օրվանից առնվազն երեք տարի ծավալել են համապատասխան գործունեություն:
  4. Հասարակական կազմակերպությունները համապատասխան ոլորտի լիազոր մարմին են ներկայացնում հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև կցելով հասարակական կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը կամ գրանցման համարը, կազմակերպության վերջին 3 տարվա գործունեության հակիրճ նկարագրությունը:
  5. Ոլորտի համապատասխան լիազոր մարմինը հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը ուսումնասիրում է և ներկայացված պահանջներին բավարարող հասարակական կազմակերպությանը մեկամսյա ժամկետում տեղեկացնում է հանձնաժողովի կազմում նրա ներկայացուցչի ընդգրկվելու վերաբերյալ: Մերժելու դեպքում` ներկայացնում է մերժման հիմքը:
  6. Հանձնաժողովների անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության կատարման համար կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող:
  7. Հանձնաժողովներն իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովների անդամների լիազորությունների ժամկետը երեք տարի է:
  8. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա հանձնարարությամբ նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը, իսկ հանձնարարություն տալու անհնարինության դեպքերում` Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
  9. Հանձնաժողովն աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով:
  10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
  11. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները։
  12. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստը.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները.

4) ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունը (խորհրդատվական եզրակացությունը), որը ոլորտի համապատասխան լիազոր մարմնի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.

5) իրականացնում է հանձնաժողովի գործառույթներից բխող այլ կազմակերպական աշխատանքներ:

  1. Հանձնաժողովը որոշում է մրցանակի հավակնորդների ընտրության չափանիշները:
  2. Ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների մրցանակի թեկնածուների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, ինչպես նաև դրանց կցված նյութերը հանձնաժողովի կողմից կարող են ուղարկվել անկախ փորձաքննության:
  3. Փորձաքննությունն անցկացվում է համապատասխան ոլորտի առաջատար կազմակերպությունների կամ առանձին փորձագետների կողմից, որոնց ցանկը յուրաքանչյուր տարի որոշում է համապատասխան հանձնաժողովը:
  4. Փորձաքննության արդյունքները հանձնաժողովին ներկայացվում են հիմնավորված գրավոր եզրակացության ձևով, որն ստորագրում է այն կատարած անձը, իսկ կազմակերպության կողմից կատարվելու դեպքում` տվյալ կազմակերպության ղեկավարը:
  5. Մրցանակի յուրաքանչյուր թեկնածուի համար անցկացվում է առանձին քվեարկություն: Եթե քվեարկության արդյունքներով հայցողներից և ոչ մեկը չի ստացել նիստին մասնակցած անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե մեկից ավելի թեկնածուներ ստացել են ձայների երկու երրորդը և ավելին, ապա այդ հայցողների թեկնածության համար նույնպես անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով ընտրված է համարվում այն թեկնածուն, ով ստացել է առավելագույն թվով ձայներ: Այն դեպքում, երբ հայցողը մեկն է, և նա չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա քվեարկության երկրորդ փուլ չի անցկացվում, և հանձնաժողովն ընդունում է որոշում տվյալ տարում մրցանակի թեկնածու չընտրելու մասին:
  6. Հանձնաժողովը մրցանակի դափնեկրի թեկնածուին ընտրելու վերաբերյալ որոշումն ընդունում է փակ քվեարկությամբ, հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների ձայների առնվազն երկու երրորդով:
  7. Մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ են ներկայացվում Ամանորից (դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ) և Հայաստանի անկախության օրվանից (Սեպտեմբերի 21) առնվազն 2 ամիս առաջ:
  8. Հանձնաժողովների անդամներն իրենց ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների համար չեն կարող հավակնել <<Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական մրցանակներ ստանալուն:
  9. Հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված՝ հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալուց համապատասխան ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը առնվազն 30 օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում հասարակական կազմակերպությունները ներկայացնում են մեկական թեկնածու: Մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուների վերաբերյալ տվյալները ներկայացվում են վարչապետի աշխատակազմ:
  10. Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից համապատասխան ոլորտում ավանդ ունեցած հեղինակավոր մասնագետներից առաջադրված հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալուց նախարարությունը առնվազն 30 օր առաջ կարող է հայտարարություն տարածել հանձնաժողովների անդամի թեկնածու ընտրվելու համար ինքնաառաջադրում իրականացնելու հնարավորության վերաբերյալ:
  11. Հանձնաժողովների անդամների լիազորությունների ժամկետի ավարտից առնվազն մեկ շաբաթ առաջ թեկնածուների վերաբերյալ տվյալները առաջադրող մարմինները ներկայացնում են վարչապետի աշխատակազմ:
  12. Հանձնաժողովների անհատական կազմերը հաստատում է վարչապետը:
  13. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի թեկնածուների հավակնորդների ընտրությունն իրականացնում է հանձնաժողովների ձևավորման կարգով՝ ՀՀ վարչապետի կողմից ձևավորված մրցանակաբաշխության կոմիտեն՝ հիմք ընդունելով ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների արժեքավորությունը, նշանակությունը տվյալ ոլորտի զարգացման համար և այլ չափանիշներ՝ սահմանված կոմիտեի կողմից: Կոմիտեի կազմում ընդգրկվում են բարձր մասնագիտական որակներով օժտված, անաչառ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ կամ հանրային հեղինակություն վայելող անձինք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.11.2021 - 27.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3541

Տպել