Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունումը պայմանավորված է Կրթության տեսչական մարմնի կողմից՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը բարելավելու և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի                 N 1139-Ն որոշման Հավելված 2-ով հաստատվել են Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվող ստուգումների ստուգաթերթերը:

Նախորդ տարիների ընթացքում գործող ստուգաթերթերի գործնական կիրառումը բացահայտել է դրանցում առկա մի շարք թերություններ: Մասնավորապես՝ ստուգաթերերթը պարունակում են տնտեսավարողին ավելորդ ծանրաբեռնող հարցաշարեր, որոնք պահանջում են կրթության որակի վրա ոչ էականորեն անդրադարձող թղթաբանության ստուգում, ինչը երկարացնում է 1 ստուգման վրա ծախսվող ժամանակը, հետևաբար նաև բացասական ազդելով ստուգման արդյունավետության վրա: Բացի այդ, նախորդ 2 տարիների ընթացքում լիազոր մարմնի կողմից կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերում  կատարվել են փոփոխություններ, որի հետևանքով երբեմն հարցաշարերի հղումներում հանդիպում են անհապատասխանություններ:

3. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է բարելավել 2018 թվականի N 1139-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված տուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը:

Այդ նպատակով՝ փոփոխությունների առաջարկվող նախագծով շտկվել են վերը նշված բացթողումները, հստակեցվել են հարցաշարերի իրավական շրջանակները, գործող 15 ստուգաթերթերի փոխարեն առաջարկվում է գործածության դնել 12-ը, ոչ էական, միանշանակ պատասխան չունեցող հարցերը հեռացվել են:

Միաժամանակ, հաշվի առնելով 2020 թվականից Քովիդ 19 համավարակով պայմանավորված ուսումնական հաստատությունների հեռավար ուսուցման անցնելու հանգամանքը և  ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20.05.2020թ. N 09-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման» կարգով սահմանված պահանջները՝ ավելացվել է N 12 հարցաշարը՝ ուղղված  հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման կարգի պահանջների ստուգմանը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Կրթության տեսչական մարմնի կողմից համատեղ:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում հանրակրթության ոլորտում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը և կապահովեն բնագավառի վերահսկողության անխոչընդոտ, առավել ամբողջական և արդյունավետ իրականացմանը:

 

6.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

7.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի եվ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    08.11.2021 - 23.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3556

Տպել