«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
6 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1․1 մասով սահմանված պահանջով, համաձայն որի ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը հաստատում է ՀՀ կառավարությունը։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում ՀՀ տարածքում տեխնիկական զննության կայանների գործունեության նկատմամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշմամբ հաստատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կանոնադրությունը, համաձայն որի՝ Տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշմամբ հաստատված են Տեսչական մարմնում քաղաքաշինության, տրանսպորտի, էներգետիկայի և հրդեհային ու տեխնիկական անվտանգության ոլորտներում ստուգումների իրականացման ստուգաթերթերը, սակայն տեխնիկական զննության կայաններում ստուգումներ իրականացնելու համար դեռևս չեն հաստատվել։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է հաստատել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրանսպորտի ոլորտում տեխնիկական զննության կայաններում իրականացվող ստուգումների կազմակերպման պետական վերահսկողության իրականացման 1 ստուգաթերթ:
3․ Կարգավորման նպատակը. Նախագծով նախատեսվում է հաստատել Տեսչական մարմինի կողմից տեխնիկական զննության կայաններում իրականացվող ստուգումների կազմակերպման պետական վերահսկողության իրականացման 1 ստուգաթերթ։ Արդյունքում Տեսչական մարմինը կունենա հնարավորություն իրականացնել պատշաճ վերահսկողություն ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների գործունեության նկատմամբ:
4․ Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում Տեսչական մարմինը հնարավորություն կունենա իրականացնել վերահսկողություն ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների գործունեության նկատմամբ:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից համատեղ:
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
-
Քննարկվել է
08.11.2021 - 23.11.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 4184
Տպել