Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի    ______ ____ -ի N ______ -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

ա. 4-րդ կետի 19-րդ ենթակետում «տեխնիկական պայմաններ» բառերը փոխարինել «տեխնիկական պայմաններ կամ ելակետային տվյալներ» բառերով, իսկ 24-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25-րդ, 26-րդ և 27-րդ ենթակետերով.

«25) ինժեներական ենթակառուցվածքներին միացման համար ոչ իրավաչափ ու անբարենպաստ տեխնիկական պայմաններ կամ ելակետային տվյալներ՝ սահմանված ժամկետների երկարաձգման, ճարտարապետահատակագծային առաջադրանքի (այդ թվում՝ սույն կետի 26-րդ ու 27-րդ ենթակետերի) պահանջներին չհամապատասխանող, ոչ ճշգրիտ հաշվարկային հզորություններով, անորոշ բնութագրային նկարագրություններով, առանց սխեմատիկ հետագծերի (կոորդինատների), քաղաքաշինության, առողջապահության, շրջակա միջավայրի, հանրային ծառայությունների ոլորտներում գործող իրավակարգավորումներին չհամապատասխանող, սպառողների և մատակարար կազմակերպությունների շահերի հավասարակշռումը չհաշվառող, քաղաքաշինական բարենպաստ և անվտանգ միջավայրի ձևավորմանը չնպաստող պայմաններով տրամադրված տվյալներ).

26) «տեխնիկական պայմանների պահանջներ՝ օբյեկտի հասցե և անվանում, տեխնիկական պայմանի տրամադրման հիմքեր (մուտքագրված դիմումի համար և ամսաթիվ), տեխնիկական պայմանի գործողության ժամկետ, ինժեներական ենթակառուցվածքից սնուցման տեղամասի նշագրում (հետագիծ-նախագծի կցում), թույլատրված առավելագույն (հաշվարկային) հզորություն, ինժեներական ենթակառուցվածքին միացման կոորդինատներ, ըստ անհրաժեշտության լրացուցիչ գծային ենթակառուցվածքի (հաղորդակցուղու) տեղադրման պայման, մատակարար կազմակերպությանը և դիմումատուին վերապահված պարտավորություններ (աշխատանքների կատարման և ծախսերի փոխհատուցման պայմաններ), օգտագործվող սարքերի և սարքավորումների անվանում, մակնիշ և համառոտ տեխնիկական բնութագիր, այլ պահանջներ.

27) «ելակետային տվյալների պահանջներ՝ օբյեկտի հասցե և անվանում, ելակետային տվյալների տրամադրման հիմքեր (մուտքագրված դիմումի համար և ամսաթիվ), ելակետային տվյալների գործողության ժամկետ, ինժեներական ենթակառուցվածքից սնուցման տեղամասի նշագրում (հետագիծ-նախագծի կցում), թույլատրված առավելագույն (հաշվարկային) հզորություն.»,

բ. 30-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «3) օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն) նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանները (այսուհետ`տեխնիկական պայմաններ) կամ ելակետային տվյալները.»,

գ. 36-րդ կետում «տեխնիկական պայմաններն ու ելակետային նյութերը» բառերը փոխարինել «տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները» բառերով,

դ. 38-րդ կետում «տեխնիկական պայմաններ և ելակետային տվյալներ ստանալու նպատակով» բառերը փոխարինել «տեխնիկական պայմաններ կամ ելակետային տվյալներ ստանալու նպատակով՝ ընդ որում համայնքի ղեկավարի կողմից կայացվում է միայն ելակետային տվյալների տրամադրման որոշումը՝ N 4 hավելվածի Ցանկ N2-ի 3-րդ կետով նախատեսված միջին ռիսկայնության՝ II կատեգորիայի  օբյեկտների դեպքում» բառերով,

ե. 41-րդ կետում «ելակետային տվյալների ու տեխնիկական պայմանների» բառերը փոխարինել «տեխնիկական պայմանների կամ ելակետային տվյալների» բառերով,

զ. 55-րդ կետում «ելակետային տվյալներն ու տեխնիկական պայմանները» բառերը փոխարինել «ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները» բառերով,

է. 130-րդ կետի առաջին պարբերությունում «կառուցապատողը կարող է դիմել իրավասու մարմնին` ելակետային տվյալների, կառուցապատման և տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին» բառերը փոխարինել  «կառուցապատողը կարող է դիմել իրավասու մարմին` կառուցապատման, ելակետային տվյալների կամ տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին» բառերով, իսկ երկրորդ պարբերությունում «Այն դեպքերում, երբ ելակետային տվյալներում, կառուցապատման և տեխնիկական պայմաններում» բառերը փոխարինել «Այն դեպքերում, երբ կառուցապատման, ելակետային տվյալներում կամ տեխնիկական պայմաններում» բառերով,

2) N 5 հավելվածի Ձև N 2-1-ի  5-րդ կետի 4-րդ ենթակետում «ելակետային նյութերն ու տեխնիկական պայմանները» բառերը փոխարինել «ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները» բառերով:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    08.11.2021 - 23.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 486

Տպել