Հիշել նախագիծը

ՎԱԶԳԵՆ ԳԱԳԻԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՎԱԶԳԵՆ ԳԱԳԻԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Վազգեն Գագիկի Միքայելյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Վազգեն Գագիկի Միքայելյանը (ծնվ.՝ 19.06.1996 թ., հաշվառման հասցեն՝  ք. Երևան, Արցախի պող. 24 շ. 11 բն.) 2002-2010 թվականներին սովորել է Երևանի N120 միջնակարգ դպրոցում:  2010-2013 թվականներին սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Մաթեմատիկայի բաժին։ 2017 թվականին գերազանցությամբ ավարտել է բակալավրի կրթական ծրագիրը և ընդունվել ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Մաթեմատիկական անալիզի և ֆուկցիաների տեսության ամբիոնի մագիստրատուրան։ Մագիստրատուրան ավարտել է գերազանցության դիպլոմով,  այնուհետև, ՀՀ կառավարության կողմից ստանալով տարկետում, 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշման համաձայն, ուսումը շարունակել է նույն ամբիոնի ասպիրանտուրայում։ 14.07.2021-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Զուգամիտության հարցեր Ֆրանկլինի համակարգով և նրա ընդհանրացումներով շարքերի համար» թեմայով: Ուսման տարիներին Վազգեն Միքայելյանը արժանացել է «ԵՊՀ լավագույն ուսանող», «ՀՀ լավագույն ուսանող բնագիտական ոլորտի բակալավրի ծրագրով» կոչումներին։ Պարգևատրվել է ԵՊՀ բրոնզե, արծաթե, ոսկե մեդալներով և ԵՊՀ հուշամեդալով։ Վազգեն Միքայելյանը մասնակցել է բազմաթիվ ուսանողական միջազգային օլիմպիադաների։ Նա ուսանողական մաթեմատիկական ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային օլիմպիադայի (IMC) քառակի մեդալակիր է, մասնավորապես, 2017 թվականին այդ միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի։ Վազգեն Միքայելյանը 2017 թվականից սկսած կատարել է գիտական աշխատանք հանրային և մասնավոր սեկտորներում։ 01.09.2017-ից 14.03.2018-ը աշխատել է «Պիքսարտ» ՍՊԸ-ում որպես «Տվյալների կրտսեր գիտնական»։ 15.03.2018-ից մինչ այժմ աշխատում է «Կրիսպ» ՍՊԸ-ում՝ 15.03.2018-ից մինչ 31.12.2019 որպես «Մեքենայական ուսուցման ինժեներ», 01.01.2020-ից մինչ 31.05.2021 որպես «Մեքենայական ուսուցման ավագ ինժեներ» և 01.06.2021-ից մինչ այժմ որպես «Մեքենայական ուսուցման գլխավոր ինժեներ, տեխնիկական ղեկավար»։ Այժմ նա «Կրիսպ» ՍՊԸ-ում կատարում է հիմնարար և կիրառական բնույթի գիտական և գիտատեխնիկական աշխատանք և ղեկավարում է այդ ընկերության գիտահետազոտական խմբերից մեկը։ Վազգեն Միքայելյանը 2018-2020 թվականներին ընդգրկված է եղել ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի` ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում իրականացվող «Զուգամիտության եւ միակության հարցեր սպլայն համակարգերի համար» գիտական նախագծում որպես կատարող։ 13.10.2021-ից մինչ այժմ նա ընդգրկված է նույն ֆինանսավորման շրջանակում իրականացվող «Միապատիկ և բազմապատիկ օրթոգանալ շարքերի միակության և զուգամիտության հարցեր» գիտական նախագծում որպես կատարող։ Վազգեն Միքայելյանը 01.02.2020-ից մինչև 13.07.2021-ը դասավանդել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից անցկացվող «1991 ստորաբաժանման» նախապատրաստական կուրսում։ 01.09.2019-ից մինչ այժմ դասավանդում է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում։  2021 թվականի օգոստոսի 27-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ Վազգեն Միքայելյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Վազգեն Միքայելյանը 7 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք նաև զեկուցվել են 8 միջազգային կոնֆերանսներում։

Ակնկալվող արդյունքը.

«Վազգեն Գագիկի Միքայելյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Միքայելյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Վազգեն Գագիկի Միքայելյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

 

                                                 

 

 

 

  • Քննարկվել է

    05.11.2021 - 20.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3708

Տպել