Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի «ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՅԴ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌևՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի «Հիդրոֆտորածխածինների ցանկը հաստատելու մասին» N 1368-Ն որոշմամբ հաստատվել է հիդրոֆտորածխածինների ցանկը, որոնց ներկրումը Հայաստանի Հանրապետություն 2021 թվականի ապրիլի 18-ից իրականացվում է լիցենզիայի հիման վրա: Այս նյութերի որոշ ԱՏԳ ԱԱ ծածկագրեր 2013 թվականին ներառվել են ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որշման մեջ: Այս ընթացքում, սակայն, սկսած 2013 թվականից, այս նյութերը ներմուծվել են առանց լիցենզիայի և կառավարության N 1308-Ն որոշման հիման վրա ու ավտոմատացված համակարգի կիրառման արդյունքում մաքսային ծառայողները տնտեսավարողներից պահանջել են մասնագիտական փաստաթղթի ներկայացում տվյալ նյութի՝ ռազմական նշանակություն ունենալու կամ չունենալու վերաբերյալ: Ներմուծման այդ գործընթացում մաքսային ծառայության պահանջով տնտեսավարողների կողմից ներկայացված մասնագիտական եզրակացություններով այդ նյութերը համարվել են ռազմական նշանակություն չունեցող: Այդպիսի եզրակացություն տվել և տալիս են հավատարմագրված մասնավոր կազմակերպությունները համապատասխան վճարի դիմաց: Ըստ այդմ՝ տնտեսավարողին հանրային ծառայություն մատուցող մաքսային մարմինն իր գործառույթներն իրականացնելիս լրացուցիչ պահանջ է ներկայացնում, որը տնտեսավարողի համար առաջացնում է ինչպես ժամանակի կորուստ, այնպես էլ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների օգտագործում: Սա գործարարության համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է և պարունակում է նաև կոռուպցիոն ռիսկ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող իրավակարգավորումների կատարելագործմամբ և հստակեցմամբ, որը կնպաստի «Doing Business»-ի տեսանկյունից բարելավմանը, ինչն արտացոլված է կառավարության ծրագրերում և այլ ռազմավարական փաստաթղթերում, ինչպես նաև հնարավորություն կտա իրավակիրառողին իրականացնել իր գործառույթներն էլ ավելի արագ և արդյունավետորեն:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

          Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ կատարել լրացումներ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի  օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված նյութերը չեն համարվի ռազմական նշանակության ապրանքներ, քանի որ դրանք կիրառվում են արդյունաբերության տարբեր բնագավառներում (մասնավորապես սննդի արդյունաբերությունում), սառեցման համակարգերում, իրենց տեխնիկական բնութագրերով, կառուցվածքային հատկանիշներով հատուկ նախագծված և նախատեսված չեն ռազմական նշանակությամբ կիրառելու նպատակով։ Արդյունքում՝  Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի  օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված նյութերի մասով լիցենզավորող մարմնի կողմից ներմուծման և (կամ) արտահանման համապատասխանության մասին եզրակացություն ստանալու անհարաժեշտություն չի առաջանա։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

 

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

 

          Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գործող ոլորտային ներպետական օրենսդրությամբ ամրագրված իրավակարգավորումների արդյունավետություն և գործարար միջավայրի բարելավում՝ միտված իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը, իրավակիրառողի գործունեության արդյունավետության բարձրացմանը և, որ ամենակարևորն է, տնտեսավարողների տնտեսական գործունեության պայմանների բարելավմանը, ինչը բխում է հանրային ծառայության մատուցման հիմնական սկզբունքներից և նպատակներից։

          Կարգավորումը վերոշյալ նյութերի ներմուծումն իրականացնող տնտեսվարողներին հնարավորություն կընձեռի առանց հավելյալ խոչընդոտների իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը, կնպաստի մաքսային ծառայության ծանրաբեռնվածություն նվազեցմանն ու հանրային ծառայության տվյալ տեսակի ավելի արդյունավետ իրականցմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

          Նախագծի մշակումը սերտորեն առնչվում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «6. Ինստիտուցիոնալ զարգացում» գլխի «6.9 Հարկային և մաքսային վարչարարություն» բաժնի դրույթներին։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

          Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա։

          Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում էական փոփոխություններ չեն կանխատեսվում։

 

 

         

         

 

 

 

  • Քննարկվել է

    05.11.2021 - 26.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1310

Տպել