Հիշել նախագիծը

Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Պետական սահմանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության

 

 1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Նախագծով նախատեսվում է լիզինգատուի եւ լիզինգառուի հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Համանման կարգավորում է նախատեսվում ներդնել նաև «Պետական սահմանի մասին» օրենքում

2.Առկա իրավիճակը.

Ներկայումս գործող իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում, լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող  տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը: Օրենքների նախագծով սահմանվում է դիսպոզիտիվ կարգավորում՝ լիզինգառուին հնարավորություն տալով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ՝ այսպիսով նվազագույնի հասցնելով լիզինգի առարկա հանդիսացող  տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը: Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ցանկացած լիզինգատու կանգնած է նշված խնդրի առջև, համապատասխան ռիսկերը զսպող մեխանիզմների բացակայության պատճառով: Պրակտիկայում վերոգրյալ իրավակարգավորումների բացակայությունը հանգեցնում է մի շարք խնդիրների, ինչի մասին է վկայում նաև մեր կողմից կատարված ուսումնասիրությունը: Մասնավորապես, տեղեկատվություն ստանալու համար գրությամբ դիմել ենք «Ագբա լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ին պարզելու համար, թե վերջին մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների լիզինգի քանի պայմանագիր է կնքվել և արդյոք առկա է վիճակագրություն այն մասին, թե այդ պայմանագրերի արդյունքում քանի տրանսպորտային միջոց է Հայաստանի Հանրապետությունից դուրս հանվել և կազմակերպությունը չի կարողացել ապահովել տվյալ տրանսպորտային միջոցի վերադարձելիությունը: Ստացված պատասխանից պարզ է դառնում, որ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպության կողմից կնքվել է 303 տրանսպորտային միջոցի լիզինգի պայմանագիր: Ներկայումս 4 տրանսպորտային միջոցի ՀՀ տարածքից դուրս գտնվելու փաստը հաստատվել է, ինչպես նաև առկա է ևս 10 տրանսպորտային միջոց, որոնց գտնվելու վայրը անհայտ է:   

3.Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագիծի հիմնական նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիության ապահովումը: Այսպիսով, Օրենքների նախագծերի ընդունման դեպքում, կկանխվեն առանց լիզինգատուի համաձայնության լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանից հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովվի լիզինգի առարկայի վերադարձելիությունը:

4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չեն նախատեսվում:

6.«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

«Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    02.11.2021 - 17.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3486

Տպել