Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2021 թվականի    -ի N      -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N 2387-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

       1) Որոշման հավելվածի՝

     ա. 2-րդ կետի 7-րդ ենթակետում «մարզ,» բառից հետո լրացնել «համայնք,» բառը, իսկ «համար,» բառից հետո լրացնել «առկայության դեպքում՝» բառերը.

      բ. 6-րդ կետի 5-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

      գ. 6-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ կետերով.

  «6.1. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման վերաբերյալ առաջարկությունները նախապես համաձայնեցնելու համար համայնքի ղեկավարը ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման հայտը մուտքագրում է Կադաստրի կոմիտեի հասցեների միասնական ռեեստրի տեղեկատվական համակարգ։ Կադաստրի կոմիտեն հայտը մերժում կամ հաստատում է 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Մերժման դեպքում պարտադիր նշվում են մերժման պատճառները և հիմնավորումները։

    6.2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման հայտը մերժվում է, եթե hայտով ներկայացված անվանափոխումը կամ անվանակոչումը չի համապատասխանում սույն կարգին կամ օրենսդրության պահանջներին։

    6.3. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման հայտի ձևը սահմանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:».

    2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «7. Սույն կարգի 6.1-րդ կետով սահմանված կարգով հայտը հաստատվելու դեպքում անվանակոչման և անվանափոխման լիազոր մարմինը քննարկում է ներկայացված առաջարկությունը և ընդունում որոշում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանակոչման, անվանափոխման կամ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին:».

   3)  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

   «7.1. Անվանակոչման և անվանափոխման լիազոր մարմինը սույն կարգի 6.2-րդ կետում սահմանված դեպքում, թույլ տրված սխալները վերացնելոց հետո, սույն կարգի 6.1-ին կետով սահմանված կարգով կարող է կրկին ներկայացնել անվանակոչման կամ անվանափոխման հայտ։».

  4) 8-րդ կետում «ներկայացնում են աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով ներբեռնում են Կադաստրի կոմիտեի հասցեների միասնական ռեեստրի տեղեկատվական համակարգ» բառերով.

   5) 46-րդ կետին նախորդող «45.» թիվը փոխարինել «45.1.» թվով.

   6) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «55. Հասցե տրամադրող լիազոր մարմինն անշարժ գույքի հասցեավորման դիմումը ստանալուց կամ իր նախաձեռնությամբ անշարժ գույքի հասցեավորում իրականացնելուց առաջ, նախքան համապատասխան որոշում ընդունելը անշարժ գույքի հասցեավորման հայտը մուտքագրում է Կադաստրի կոմիտեի հասցեների միասնական ռեեստրի տեղեկատվական համակարգ, որի միջոցով ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հասցեի հայտի քաղվածքը (բացառությամբ անվանակոչման կամ անվանափոխման դեպքերի)։ Հայտի ձևը սահմանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:».

   7) 56-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

   8) 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «58. Անշարժ գույքի հասցեավորման հայտը հաստատվելուց (բավարարվելուց) հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը, որից հետո լիազոր մարմինը կայացնում է անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշում՝ որոշման մեջ ներառելով Կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը։».

   9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 58.1-ին և 58.2-րդ կետերով.

   «58.1. Հասցե տրամադրելու մասին որոշում կայացնելուց հետո լիազոր մարմինը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներբեռնում է Կադաստրի կոմիտեի հասցեների միասնական ռեեստրի տեղեկատվական համակարգ և ուղարկում է դիմումատուի՝ սույն կարգի 52-րդ կետով սահմանված կարգով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ սույն կարգի 58-րդ կետով սահմանված կարգով հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը կարճ հաղորդագրության (sms) միջոցով ուղարկվում է դիմումատուի՝ սույն կարգի 52-րդ կետով սահմանված կարգով ներկայացված հեռախոսահամարին:

  58.2. Հասցեավորման հայտը ինքնաշխատ եղանակով մերժվելու դեպքում մերժված հայտում նշված հասցեով անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշում չի կարող ընդունվել։».

   10) 59-րդ կետում հանել «և հասանելի է դառնում օգտվողների համար» բառերը.

   11) 60-րդ կետում հանել «պարտադիր պետք է ներառվեն» բառերը փոխարինել «կարող է ներառվել» բառով.

   12) 63-րդ կետում հանել «Այդ որոշումներն ընդունած լիազոր մարմինը որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն սույն կարգի 58-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում է Կադաստրի կոմիտե:» նախադասությունը.

   13) 65-րդ կետում «57» թիվը փոխարինել «61» թվով.

   14) 73-րդ կետում «Հասցեների» բառից հետո լրացնել «միասնական» բառը.

   15) 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «74. Հասցեների միասնական ռեեստրի տեղեկությունները տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի են առցանց եղանակով։ Հասցեների միասնական ռեեստրի տեղեկությունները տրամադրվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով։»:    

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

   Հայաստանի Հանրապետության

   վարչապետ   Ն.Փաշինյան  

  • Քննարկվել է

    01.11.2021 - 16.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3709

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ