Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը՝ «զ» կետից հետո, լրացնել հետևյալ բովանդակությամբ  նոր կետով.

«զ.1) սահմանում է ուժեղացման-վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման կարգը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ և շրջանառու բնակարանային ֆոնդ ստեղծելու կարգերը.»:

Հոդված 2. Օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

12.1) մշակում և վարչապետին է ներկայացնում առաջարկություններ՝ ուժեղացման-վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման, այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ և շրջանառու բնակարանային ֆոնդ ստեղծելու մասին,»:

Հոդված 3. 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Կառավարությունը պարտավոր է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ապահովել սույն օրենքից բխող՝ Կառավարության որոշումների ընդունումը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔ

 

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝

«6) սահմանված կարգով ապահովում է մարզի ուժեղացման-վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգմանն ուղղված ծրագրերի, այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման, բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի և շրջանառու բնակարանային ֆոնդի ստեղծման աշխատանքների իրագործումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔ

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի  ՀՕ-337-Ն օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝

«2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

1) կազմակերպում է համայնքում ուժեղացման-վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման և այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման աշխատանքները,

2) կազմակերպում է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, շրջանառու բնակարանային ֆոնդի ստեղծման աշխատանքները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔ

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ կետերով՝

«2) կազմակերպում է համայնքում ուժեղացման-վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացումը, այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման աշխատանքները,

3) կազմակերպում է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, շրջանառու բնակարանային ֆոնդի ստեղծման աշխատանքները»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 

  • Քննարկվել է

    29.10.2021 - 13.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3367

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

13.11.2021

Ներկայացվող առաջարկությամբ ավելորդ և իրականացվող գործառույթներից միայն մեկի մասով ծանրաբեռնվում է օրենսդրական ակտը: Այսինքն, նման մոտեցման դեպքում օրենսդրական ակտում բազմաթիվ գործառույթներից, օրինակ, պետք է նշվեն նաև կրթական, մշակութային և սպորտային օբյեկտների նորոգման, վերակառուցման, ուժեղացման, քանդման կամ նորի կառուցման վերաբերյալ նմանատիպ դրույթներ: Իսկ ներկայացված գործառույթները ամբողջությամբ ներառված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի,«ա»,«գ»,«դ»,«ե» և «է» կետերի, ինչպես նաև նույն օրենքի 10.1–րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 7-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ և 20-րդ ենթակետերի պահանջներ հանդիսացող դրույթներում:

Տեսնել ավելին