Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009

ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումը ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության համատեքստում իրականացնելու անհրաժեշտությամբ:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N562-Ն որոշմամբ սահմանվել են ընդհանրական չափորոշիչներ, որոնց շրջանակներում գնահատող մարմինների կողմից հաստատվել են աշխատանքների գնահատման մեթոդաբանություններ: ՀՀ կառավարության գործող որոշմամբ նախատեսված գնահատման չափորոշիչներում բացակայում են չափելի արդյունքները, որոնք մասամբ լրացվել են մեթոդաբանություններով: Բացի նշվածից՝ գործող չափորոշիչները չեն բնութագրում ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման ուղղությամբ կատարված աշխատանքների որակը:

Հավելենք նաև, որ ՀՀ կառավարության 03.08.2017թ-ի նիստի  29.7/[416575]-17  N 33 արձանագրությամբ տրված հանձնարարականով սահմանվել են  ՀՀ մարզ­պետների աշխատանքի արդյունավետության տարեկան գնահատման այն ցուցանիշները, որոնց շրջանակներում մշակված գնահատման կարգը մինչև 2017 թվա­կանի սեպտեմբերի 4-ը պետք է ներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությամբ նախատեսվել են հետևյալ ռազմավարական չափորոշիչները՝

2025թ.-ի դրությամբ առանձին վերցված յուրաքանչյուր մարզում  մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը ։

2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների  թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով ` համեմատած 2014թ.-ի հետ:

Վերը նշվածը փաստում է, որ ՏԶՌ գործունեության շրջանակը չափազանց լայն է:

Ելնելով վերը նշվածից՝ ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել այնպիսի չափորոշիչներ, որոնց չափելի ցուցանիշների կիրառմամբ կգնահատվի հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման գործընթացում ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը:

Կարգավորման առարկան

          Նախագծով վերանայվում են մարզպետների կատարած ախատանքի գնահատման չափորոշիչները և առավելագույն միավորները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից։
  2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կշեշտադրվի ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման ուղղութմաբ մարզպետների կատարած աշխատանքների գնահատումը:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N562-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N562-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

 

           

 

 

 

  • Քննարկվել է

    16.08.2017 - 31.08.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8869

Տպել