Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 958-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1054-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1394-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի N 350-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

«____» _____________ 2021 թվականի N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 958-Ն,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1054-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1394-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1395-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 350-Ն  ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» N 958-Ն,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1054-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 1395-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի «Հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքների ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի N 143-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 350-Ն որոշումների վերնագրերում, որոշումների և դրանց հավելվածների ամբողջ տեքստում «քննչական կոմիտեի ծառայող» կամ «քննչական կոմիտեի ծառայողներ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» կամ «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով և դրանց հոլովաձևերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

     2021թ. ...................... ........

                     Երևան

  • Քննարկվել է

    28.10.2021 - 12.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3163

Տպել