Հիշել նախագիծը

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«         »______________  2021  թվականի   N___-Ն

 

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ  ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ  ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ,  ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ա» ենթակետը, 10.1 հոդվածի 3-րդ մասի 12-րդ ու 20-րդ կետերը, «Սեյսմիկ պաշտպանության մասին» oրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի  3-րդ կետի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) լիցենզավորված (մասնագիտացված) կազմակերպության եզրակացության օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2.Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին, առաջարկությամբ)՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) 12-ամսյա ժամկետում, ՀՀկառավարությանքննարկմանըներկայացնել տեխնիկականվիճակիցելնելովբնակելի, հասարակականևարտադրականնշանակությանշենքերը/շինություններըշահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդմանենթակա)  ճանաչելու վերաբերյալծրագրայինառաջարկներ՝ըստ միջոցառումների ժամանակացույցի.

2) մինչև տվյալ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա մարտի 1-ն ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու գործընթացի ապահովման վերաբերյալ:

3. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում, նախաձեռնել միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման աշխատանքներ և սահմանված կարգով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված N1 հավելվածի պահանջները ենթակա են կատարման (պետական, համայնքային, մասնավոր կամ համաֆինանսավորման սկզբունքով ձևավորված միջոցներով) միջնաժամկետ, տարեկան բյուջետային կամ ներդրումային այլ ծրագրերի հաստատման և շենքերի ու շինությունների անձնագրավորման կարգն ուժի մեջ մտնելու օրվանից:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.10.2021 - 12.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3549

Տպել