Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

2022 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 05.11.2021 18:55:01 Սույն նախագծի հանրային քննարկման ժամկետն ավարտվում է 2021 թ. նոյեմբերի 7-ին: Սակայն այսօրվա՝ 2021 թ. նոյեմբերի 5-ի, դրությամբ ՀՀ ԱՆ www.e-draft.am կայքում չկա որևէ նշում դրան կողմ և դեմ քվեարկած անձանց մասին: Կարո՞ղ եք արդյոք ներկայացնել այդ վիճակագրությունը, քանզի դա կարևոր ցուցիչ է նախագծի նկատմամբ հանրային վստահության ու հետաքրքրության մասին: Ավելին, այդ նախագծի «Ամփոփաթերթ» բաժնում առայժմ չկան որևէ առաջարկություններ: Կարծում ենք, որ նախագծի 1-ին մասի 4) և 5) կետերով նախատեսվող արտոնություններն անհիմն են, քանզի. 1. 2022 թ. բյուջեի նախագծոմ.  Երևանի վարչական տարածքում առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար սահմանվող արտոնությունը կնվազեցնի համայնքային բյուջեի եկամուտները,  Երևանի վարչական տարածքում հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի հավաքագրումը կազմում է հավաքագրվող ընդամենը տեղական տուրքերի սոսկ 4.4 տոկոսը, մինչդեռ այդ օբյեկտներում գեներացվում են հսկայական, շատ հաճախ՝ ստվերային, եկամուտներ: Ավելին, ժամը 24-ից հետո անցկացվող միջոցառումները ոչ թե ՀՀ շարքային քաղաքացիների համար մշակութային միջոցառումներ են, այլ կասկածելի վարքի տեր անձանց վայելքների, շատ հաճախ հանցագործությունների հետևանքներով, միջոցառումներ: Միաժամանակ առաջարկում ենք, այդ օբյեկտներից գանձվող տուրքերին ոչ միայն չտալ արտոնություն, այլև բարձրացնել դրանց դրույքաչափը, ինչը լրացուցիչ եկամուտ կլինի համայնքային բյուջեի համար, Միաժամանակ կարծում ենք, որ այդ արտոնությունները կնվազեցնեն համայնքի վարչական տարածքում համայնքային կանոններին համապատասխան հանրային սննդի կազմակերպման ու իրացման թույլտվության համար հավաքագրվող գումարները, որոնք 2022 թ. պետական բյուջեի նախագծում սահմանված են շուրջ 206.1 մլն դրամի չափով, ինչը կազմում է հավաքագրվող ընդամենը տեղական տուրքերի սոսկ 6.5 տոկոսը: Մենք կարծում ենք, որ այդ գումարը բավականին քիչ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ մեր դիտարկման, այդ օբյեկտներում գեներացվում են հսկայական, շատ հաճախ՝ ստվերային, եկամուտներ: Հանրային քննարկումները կազմակերպվում են ՀՀ Կառավարության 10.10.2018թ. N1146-Ն որոշմանը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան: Նշված իրավական ակտերում որպես պարտադիր դրույթ ներկայացված չէ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ «Քվեարկություն» գործառույթի ակտիվացումը: Նախագծերի վերաբերյալ արված առաջարկություններն ու դիտողությունները հաստատվում և ներառվում են «Ամփոփաթերթ» հատվածում երկու աշխատանքային օրվա ընթացքում: 1.Առաջարկն ընդունվել է «2022 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, այն է՝ Երևանի վարչական տարածքում առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2022 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 72.92 տոկոսի չափով և Երևանի վարչական տարածքում հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2022 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 70 տոկոսի չափով, հանվել են: