Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 05.11.2021 19:01:28 Նախագծում կան տեխնիկական և խմբագրական բացթողումներ դրույքաչափերի մասով, ինչը դժվարեցնում հանգել եզրակացությունների և տալ առաջարկություններ: Կան նաև շարահյուսական բնույթի բացթողումներ: Բացի այդ, կայքում չի տեղադրված Երևանում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերի մասին հավելվածը, ըստ որի կարելի էր տալ առաջարկություններ: Դրա փոխարեն 16348979905656 համարով ֆայլում տեղադրված է ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ նախագիծը՝ համապատասխան հիմնավորումներով, ինչպես նաև ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ մասին հավելվածը: «Երևան համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի որոշման նախագծում առկա տեխնիկական և խմբագրական բացթողումները վերացնելու նպատակով անհրաժեշտ է տրամադրել մատնանշված բացթողումներ: E.Draft.am էջում «Երևան համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծի հետ միասին տեղադրված է նաև հավելվածը: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային տարբերակը: Նախագծում փոփոխություն չի կատարվել