Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի N 170-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրաման

Նախագծով նախատեսվում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում զբոսաշրջային փաթեթների և առանձին հյուրանոցային ծառայությունների ամրագրման և հաշվետվական էլեկտրոնային համակարգի ներդրում, որի նպատակն է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության բաղադրիչը դարձնել առավել թափանցիկ և վերահսկելի` չխոչընդոտելով մասնավոր հատվածի բնականոն գործունեությանը, նվազագույնի հասցնել հնարավոր չարաշահումների ռիսկը: Համակարգի ներդրումը նպատակ ունի պարզեցնել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների, ծառայություններ մատուցող այլ անձանց (այդ թվում` հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց) գործառույթները` շահառուների համար առավել մատչելի դարձնելով ծառայությունների մատուցումը:

  • Քննարկվել է

    21.10.2021 - 07.11.2021

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6694

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: