Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մոտ 2021 թվականի օգոստոսի 27-ին կայացած` ՀՀ մարզերին և Երևան քաղաքին առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդակցության N ՓՎ/80-2021 արձանագրության 9-րդ կետի 1-ին ենթակետի կատարմամբ և Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների անխափան իրականացմամբ։

  • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 1-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման 3-րդ կետի և որոշմամբ հաստատված կարգի 18-րդ և 19-րդ կետերի դրույթների համաձայն՝ Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների (միկրոավտոբուսների) շահագործումը 2022թ. հունիսի 1-ից արգելվում է և դրանք ենթակա են  պարտադիր փոխարինման:

Ըստ այդմ, նշված օրվանից կարգելվի Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված 2011թ. թողարկման «Հիգեր» մակնիշի (249 հատ), 2010-2011թ.թ. թողարկման «Հունդաի» մակնիշի (19 հատ), 2005-2009թ.թ. թողարկման «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսների (91 հատ), ինչպես նաև բոլոր միկրոավտոբուսների (մոտ 750 հատ) շահագործումը (այդ թվում՝ 2006թ. թողարկման թվով 140 միկրոավտոբուսներինը, որպես 15 տարին լրացած, 2022թ. հունվարի 1-ից):

Նշված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելելու պարագայում լրջագույն խնդիրներ կառաջանան Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացում և մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների ողջ գործընթացը կհայտնվի ձախողման եզրին:

Որոշմամբ հաստատված մրցութային կարգում կան դրույթներ, որոնք տարընթերցման պատճառ կարող են հանդիսանալ և հստակեցման կարիք ունեն։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը չխաթարելու և քաղաքացիների անխափան սպասարկումն ապահովելու նպատակով, մինչև նոր շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս) ձեռքբերումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի հավաքակազմի վերջնական համալրումը և Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտը, առաջարկվում է վերանայել ավտոբուսների ծառայության ժամկետները՝ այն ավելացնելով 3 տարով։

Վերանայել և հստակեցնել որոշմամբ հաստատված մրցութային կարգի որոշ կետեր։

2.Կարգավորման առարկան  

Անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարելու ՀՀ կառավարության 03.12.2020 թվականի N 1994-Ն որոշման 3-րդ կետում և որոշմամբ հաստատված մրցութային կարգի 41, 49 և 64 կետերում։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր կլինի հաստատված երթուղային ցանցին համապատասխան ապահովել Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների անխափան աշխատանքը, մինչև մրցութային կարգի պահանջներին համապատասխան տրանսպորտային պարկի թարմացումը և քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը։

Որոշման նախագծի ընդունման դեպքում կստակեցվեն մրցութային կարգի պահանջները։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի մուտքերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չկա։

  • Քննարկվել է

    21.10.2021 - 11.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3620

Տպել