Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման  շարունակականության ապահովման  անհրա­ժեշ­տությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

    ՀՀ կառավարության 2020 թվականի  դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով  անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ նախատեսվում է մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, բայց ոչ ավելի, քան 9 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն տրամադրել յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով` սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից։ Ծրագրի շահառու են հանդիսանում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամները`  ծնողները և ամուսինը:

   Հարկ է նշել, որ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածում կատարված լրացման արդյունքում սահմանվել է դրույթ, ըստ որի` ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Կատարված դիտարկումների արդունքում փաստում ենք, որ 19.10.2021թ. դրությամբ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ընդամենը թվով 85 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորա­բաժանում: Այնուամենայնիվ, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընդհանուր թվի հարաբերակցությամբ՝ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվածների թվաքանակը բավականին քիչ է:

     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2020 թվականի  դեկտեմբերի 10-ի 2001-Լ որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամե­նամսյա դրամական վճարը վճարվել է 9 ամսվա համար՝ 9-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից, հետևաբար` օգոստոս ամսվան հաջորդող ամսվա 1-ից արդեն իսկ դադարեցվել է նշված որոշման բոլոր շահառուներին աջակցության գումարների տրամադրումը, ինչը անհայտ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում հանգեցնել  է բողոքի ալիքների:

     Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս:

     3. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս` անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև աջակցության գումարների վճարման շարունակականությունն ապահովելու և հնարավոր բողոքի դրսևորումներից զերծ մնալու նպատակով:

     4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում մինչև անհայտ կորած զինծառայողներին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ որոշման ընդունումն ընկած ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան 12 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն կտրամադրվի անհայտ կորած յուրա­քանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով` սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից:

     5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2021 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    20.10.2021 - 04.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4201

Տպել