Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 254-րդ հոդվածի՝

1)  3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

2) 7-րդ մասում «4-7-րդ կետերում» բառերը փոխարինել «5-7-րդ կետերում» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «5-րդ և 10-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը» բառերը փոխարինել «10-րդ կետում նշված փաստը» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի» բառերը:

 

Հոդված 6. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասում և 343-րդ հոդվածի 7-րդ մասում «հարկային տեսչության պետին» բառերը փոխարինել «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 7-րդ կետ.

«7) հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը, որի դեպքում հսկիչ գնման առանձին հանձնարարագիր չի պահանջվում:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 351-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի՝

1)  «գ» ենթակետում «հսկիչ դրամարկղային մեքենաներով» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով» բառերը,

2) «դ» ենթակետում «հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն» բառերից հետո լրացնել «և էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն» բառերը:

 

Հոդված 9. Օրենսգրքի 379-րդ հոդվածի 2.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենսգրքի 381-րդ հոդվածի՝ 3-րդ մասի 8-րդ կետում «կոդը,» բառից հետո լրացնել «իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները),» բառերը:

 

Հոդված 11. Օրենսգրքի 384-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենսգրքի 416-րդ հոդվածում`

1)  1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.  Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելու պահին և վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը  տուգանվում է 500 հազար դրամի չափով:»,

2)   2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասում նշված դեպքի) խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի և տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:»,

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.   Սույն հոդվածի 2-րդ և 5.1-ին մասերով սահմանված նախորդ եռամսյակը որոշվում է որպես հսկիչ գնման արձանագրության կազմման ամսաթվին նախորդող եռամսյակ:»,

4) 5.1-ին մասից հանել «կամ փաստացի վաճառված» բառերը և «և (կամ) ծավալի» բառերից հետո լրացնել «կամ արժեքի» բառերը, իսկ «հինգ միլիոն դրամի չափով» բառերը փոխարինել «հինգ միլիոն դրամի և տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով» բառերով,

5) 6-րդ մասից հանել «Սույն մասով սահմանված՝ նախազգուշացման կիրառության համար հիմք հանդիսացող խախտման դեպքը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ խախտման դեպքերի հաշվարկին չի մասնակցում:» նախադասությունը,

6) 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենսգրքի 417-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 14. Օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տուգանքի, որը վճարվում է նույն մասով սահմանված ժամկետում» բառերը:

 

Հոդված 15. Օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ նախադասություն.

«Օրենսգրքի 380.1-ին և 381-րդ հոդվածների պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաները հաշվառումից հանվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը ենթակա չէ կասեցման, եթե օրենսգրքի 384-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռևս չի կասեցվել: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին օրենսգրքի 384-րդ հոդվածով սահմանված կարգով գործունեությունը կասեցված կազմակերպության կամ անհատ ձեռ­նար­կատիրոջ գործունեության կասեցումը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն օրենքի 12-րդ հոդվածի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված խախտումների վրա։  

  • Քննարկվել է

    19.10.2021 - 03.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5531

Տպել

Առաջարկներ`

Վարդան Պետրոսյան

22.10.2021

Ընդհանուր առմամբ կողմ եմ փոփոխություններին որոշ վերապահումներով։ Մի կաթիլ ջուր էլ ավելացավ ծովում։ Հատկանշական է հետևյալը. նախագիծը կազմողը խուսափել է հիմնավորել հարկային օրենսգիրքում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգմանը հսկիչ գնման առանձին հանձնարարագրի պահանջ չսահմանելու մասին դրույթի ավելացումը, քանի որ քաջ գիտակցում է, որ այսօր գործող պահանջն հակառակն է, խնդրահարույց է և հարյուրավոր ստուգման ակտերի անվավեր ճանաչելու հիմք։ Գտնում եմ, որ նախագծի հիմնավորման մեջ այս հարցին նման մոտեցում ցուցաբերելը անազնիվ է, անարդար, հետևաբար` նաև անհարգալից տնտեսավարողների նկատմամբ։ Հարգե’ք, որ հարգվե’ք, հարգելիներս։

Տեսնել ավելին