Հիշել նախագիծը

՛՛Նախադպրոցական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություն կատարելու մասին՛՛ օրենքի նախագիծ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, շակույթի և սպորտի
նախարարությունը մշակել և սահմանված կարգով շրջանառել է ՀՀ կառավարության
«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի
հաշվարկով ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» (ընդունվել է ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշմամբ) և «Պետական և համայնքային
նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և
ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները
սահմանելու» որոշման նախագծերը:
ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 23-ի N 831-Ա որոշմամբ հաստատված հավելվածի
8-րդ կետով սահմանված «Առանձին կատեգորիայի նախադպրոցական ուսումնական
հաստատությունների և ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի ուղղիչ
գործակիցները և նորմատիվները տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև
օգոստոսի 31-ը սահմանելու մասին» ՀՀ կառավարության առանձին որոշման նախագծի
անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ վերոնշյալ երկու նախագծերով ուղղիչ
գործակիցներ և նորմատիվներ են նախատեսված ուսումնական հաստատությունների առանձին
խմբերի ծախսերի համար:

  • Քննարկվել է

    19.10.2021 - 03.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4006

Տպել