Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ազատ Վարդանյան 24.10.2021 10:59:17 Սահմանել նաև հայրական նպաստ տերմինը, տերմինի բացակայությունը խտրականություն է սեռական հիմքով։ Հարկ է նկատի ունենալ, որ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մայրության նպաստը տրվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի` նույն օրենքով սահմանված օրերի համար։ Ընդ որում, Աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հղիության և ծննդաբերության արձակուրդ տրամադրվում է միայն աշխատող կանանց՝ օրենսգրքով սահմանված օրերի համար։ Ըստ այդմ, հղիության և ծննդաբերության հանգամանքով պայմանավորված արձակուրդ (որի համար վճարվում է մայրության նպաստ) կարող է տրամադրվել միայն հղի (և ծննդաբերող) կանանց։ Տեղեկացնում ենք նաև, որ Աշխատանքային օրեսգրքի 176.1-ին հոդվածի համաձայն՝ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: