Հիշել նախագիծը

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Անհրաժեշտությունը

          Նախագծի մշակումը պայմանավորված է տրանսպորտի վերահսկողության ոլորտում իրավական կարգավորումների հստակեցման, վերահսկողության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործունեությանն առընչվող իրավական կարգավորումների համապատասխանեցմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի բնագավառի վերահսկողության մասով հստակ և համապարփակ կարգավորումներ առկա չեն: Որոշակի լիազորություններ և գործառույթներ սահմանված են տարբեր օրենքներում: Սակայն առկա կարգավորումները ընդհանրական են և չեն համապատասխանում ամբողջապես ոլորտում իրականացվող քաղաքականությանը և տեսչական մարմնի կանոնադրությանը:

Պատշաճ կերպով հնարավոր չէ իրականացնել, օրինակ՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների, բեռնատար փոխադրումների վերահսկողությունը: Այսինքն՝ միջազգային պայամանագրերով և օրենսդրությամբ սահամանված են այնպիսի կարգավորումներ, որոնց նկատմամբ վերահսկողությունը օրենսդրությամբ օժտված ներկայիս գործիքակազմով պատշաճ իրականցնել հնարավոր չէ: Այդպիսիք են՝ ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումները, միջպետական փոխադրումներ իրականցնող տրանպորտային միջոցներում տախոգրաֆի առկայության պահանջը, միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս ուղևորների թվի սահմանափակումը, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջներ և այլն:

Միաժամանակ, 11.02.2021թ. Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով պետական սահմանին վերահսկողություն իրականացնող պետական մարմինների շարքում ներառվել է նաև տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ վերահսկողության կազմակերպման ու իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, սակայն գործող օրենսդրությամբ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից պետական սահմանին վերահսկողության կազմակերպման կարգավորումներ սահմանված չեն:

Միաժամանակ, ներկայումս «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքով այդ օրենքի պահանջների նկատամամբ վերահսկողությունը վերապահված է Երկաթուղային տրանսպորտի բնագավառի պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմինը, այսինքն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նախարարության կողմից վերահսկողական գործառույթի իրականացումը խնդրահարույց է, հաշվի առնելով քաղաքականության մշակման և վերահսկողական գործառույթների տարանջատման սկզբունքը, որը դրվել է տեսչական բարեփոխումների գործընթացի հիմքում: Արդյունքում նախարարությունների մաս կազմող տեսչությունները առանձնացվել են և դեռևս 2018 թվականի մարտի 23-ին ընդունված՝  «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներով տեսչական մարմինները սահմանվել են որպես կառավարությանը ենթակա մարմիններ: Ընդ որում տվյալ իրավիճակը ստեղծվել է փուլային բարեփոխումների ընթացքում: Այսպես, 1-ին փուլում նախարարությունների աշխատակազմերում գործող տեսչությունները, որ հիմնականում ունեին պետական մարմնի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ, օրենքի ուժով ձեռք են բերել որոշակի գործառնական անկախություն՝ պահպանելով իրենց տեղը որպես տվյալ պետական մարմինների համակարգում գործող միավոր: Բարեփոխումների 2-րդ փուլում վերահսկողությունը քաղաքականությունից վերջնական տարանջատելու նպատակով տեսչական մարմիննները ստացել են առանձին պետական մարմինների կարգավիճակ:

Վերոգրյալ փոփոխություններով պայմանավորված՝ վերջիններիս, իրենց կանոնադրությունների հիման վրա, վերապահվել է համապատասխան ոլորտներում վերահսկողություն իրականացնելու լիազորություն, իսկ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել է, որ համապատասխան բնագավառում տեսչական մարմնի ստեղծումից հետո տվյալ բնագավառում վերահսկողություն իրականացնող այլ մարմին գործել չի կարող: Քաղաքականության մշակման և վերահսկողական գործառույթների տարանջատման մոտեցման հիմքում դրվել է այն տրամաբանությունը, որ այդ կերպ հնարավորինս կբացառվի շահերի բախումը: Վերահսկողություն իրականացնող մարմնի անկախացումը քաղաքականության մշակումից էականորեն նվազեցրել է նաև կոռուպցիոն ռիսկերը, և միտված է բարձրացնելու համապատասխան ոլորտում գործող կարգավորումների արդյունավետությունը:

Ներկայումս գործում է նաև «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» օրենքը, ինչը նույնպես խնդրահարույց է, քանի որ նախարությունների կազմից տեսչությունների դուրս գալու փուլում, այդ տեսչության գործառույթները փոխանցվել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Միաժամանակ, տրանսպորտային տեսչությունը ներկայում փաստացի չի գործում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ապահովումը ունի առանցքային նշանակություն՝ կառավարության կողմից որդեգրված ոլորտային քաղաքականության իրագործման տեսանկյունից: Այս համատեքստում անհրաժեշտ է պետական կառավարման համակարգի համապատասխան վերահսկողություն իրականացնող մարմնին ապահովել արդյունավետ վերահսկողական գործիքակազմով: Զուգահեռաբար անհրաժեշտ է ապահովել կիրառվող պետական վերահսկողության միջոցառումների համաչափությունը, օբյեկտիվությունը, անկողմնակալությունը և արհեստավարժությունը վերահսկողության իրականացման ընթացքում, տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողության իրականացման թափանցիկությունը, վերահսկվող սուբյեկտների նկատմամբ խտրականության անթույլատրելիությունը, տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողության միջոցառումների պլանավորումը և համակարգված բնույթը, դրանց պարբերաբար կատարելագործումը, տեսչական մարմնի և տեսչական մարմնի ծառայողների պատասխանատվությունը վերահսկվող սուբյեկտին վերահսկողության ընթացքում ոչ համաչափ կամ անօրինական միջոցներ կիրառելու արդյունքում հասցված վնասի համար:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

     Նախագծով առաջարկվում է տրանսպորտի բնագավառի վերահսկողությունը իրականացնել մեկ համապարփակ օրենքի իրավական կարգավորումների համապատասխան՝ ապահովելով տրանսպորտի բնագավառի վերահսկողության առավել արդյունավետ, անխափան և բնականոն գործունեությունը: Նախատեսվում է Տեսչական մարմնին օժտել համապատասխան գործիքակազմով, որով վերջինս հնարավրույուն կունենա պատշաճ վերահասկողություն իրականցնել նաև այն կարգավորումների նկատմամբ որնք ներկայիս գործաքակազմով հնարավոր չէ պատշաճ վերահսկողություն իրականցնել:

Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է՝

  • հստակեցնել տրանսպորտի բանագավառի վերահսկողության ուղղությունները և վերահսկողության ենթակա ընդհանուր պահանջների շարքը.
  • սահմանել նոր վերահսկողության ձևը՝ դիտարոկումը, որով Տեսչական մարմինը հնարավորությոթյուն կունենա վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջների պահպանման նկատմամբ և այն իրականցվելու է առանց տնտեսավարող սուբյեկտին նախնական ծանուցման, ինչպես նաև դիտարկամն շրջանակներում հնարավորություն կընձեռնվի հսկիչ կետերի միջոցով իրականացնել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների նկատմամբ.
  • դիտարկման շրջանակներում տեսչական մարմնին վերապահել լիազորություն տրանսպորտային միջոցը կանգնեցնելու.
  • սահմանել սահմանային վերահսկողության կազմակերպմանը վերաբերող կարգավորումներ.
  • Ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելու լիազորությունը վերապելու շրաջանակներում սահմանել նաև համազգեստ կրելու պահանաջ, ինչպես նաև ծառայողական ռազմամթերք, ձեռնաշղթա (հատուկ միջոցներ) կրելու հնարավորություն.
  • Երկաթուղային տրանսպորտի օրենսդրությամբ նկատմամբ վերահսկություն իրականացնելու լիազորությունը վերապահել տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին.
  • Ոժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» օրենքը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ տրանսպորտի բնագավառի վերահսկողության գործընթացը կդառնա ավելի հստակ և արդյունավետ, ինչպես նաև ավելի կանխատեսելի քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար:

 

 

  • Քննարկվել է

    18.10.2021 - 02.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4258

Տպել