Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1579-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման  նախագծի 

 

  1. 1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական ջերմոցներ/բանջարանոցներ/այգիներ» նախաձեռնության (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում հանրակրթական դպրոցների կողմից ջերմոցային, հիդրոպոնիկ կամ այլ եղանակով գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված հասույթը նույն գործունեության իրականացման համար օգտագործելու համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ։

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածների կարգավորումները նախատեսում են, որ դպրոցը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով, իսկ առաջացած շահույթն օգտագործվում է դպրոցի կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: 

ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1579-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում սահմանվում է, որ դպրոցի հաշվետու տարվա շահույթը բաշխվում է հետևյալ ուղղություններով և չափերով`

1) պահուստային ֆոնդ` հաշվետու տարվա շահույթի մինչև 15 տոկոսի չափով (ռիսկեր և անորոշություններ` ներկա արժեքի և ապագայի դեպքեր, անբարենպաստ պայմանագրեր).

2) կուտակման ֆոնդ (ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման և ոչ ընթացիկ ակտիվների վերանորոգման նպատակով)` հաշվետու տարվա շահույթի մինչև 35 տոկոսի չափով.

3) սպառման ֆոնդ` հաշվետու տարվա շահույթի մինչև 50 տոկոսի չափով, որը ներառում է`

ա. աշխատողների նյութական խրախուսման ֆոնդը (մասնագիտական և բարեխիղճ աշխատանքի համար),

բ. դրամական օգնության ֆոնդը (աշխատողների երկարատև հիվանդության, մահվան, աշխատողների հարազատների մահվան, ինչպես նաև ամուսնության և այլ առիթներով),

գ. բարեգործական ֆոնդը (սոցիալապես անապահով ընտանիքներից աշակերտներին օգնություն (հագուստ, տարրական դասարաններում անվճար սնունդ և այլն),

դ. այլ (կարող է ներառել կանոնադրական խնդիրների իրականացման համար նախատեսված այլ նպատակներ):

Հաշվետու տարվա շահույթի բաշխման ուղղությունները և չափերը սահմանում է դպրոցի խորհուրդը՝ հիմք ընդունելով վերը նշված պահանջները։ Որոշումը կայացվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը: Տարեկան մինչև 3 000 000 ՀՀ դրամ զուտ շահույթ ունեցող դպրոցների խորհուրդները կարող է որոշում շահույթն օգտագործել նշված ուղղություններից մեկով կամ միաժամանակ մի քանիսով:

Այս կարգավորումները խնդրահարույց են դարձնում դպրոցների կողմից գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից ու իրացումից ստացվող շահույթը այդ իսկ գործունեության համար անհրաժեշտ ծախսերին ուղղելը (ինչը իր հերթին անհրաժեշտ է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական ջերմոցներ/բանջարանոցներ/այգիներ» նախաձեռնության արդյունավետ ու կայուն իրագործման համար)։

  1. 2.Կարգավորմաննպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է հստակ ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից և իրացումից ստացված շահույթն առաջնահերթ ուղղում են այդ գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ և կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը նախապատրաստվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը, ի դեմս «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի և Կրթության գիտության. մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Հանրակրթական դպրոցները գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից ու իրացումից ստացվող շահույթը կկարողանան առաջնահերթ ուղղել այդ իսկ գործունեության համար անհրաժեշտ ծախսերին։ Դա իր հերթին կապահովի ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական ջերմոցներ/բանջարանոցներ/այգիներ» նախաձեռնության արդյունավետ ու կայուն իրագործումը, և կնպաստի դպրոցներում աշակերտներին սննդով ապահովմանը։ 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1579-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եվ եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1579-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում։

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին

Նախագիծը չի առնչվում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ։

 

 

 

  • Քննարկվել է

    18.10.2021 - 02.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2357

Տպել