Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով Կառավարությունը, որպես հիմնադրամի հիմնադիր, առաջարկում է փոփոխություններ իրականացնել հիմնադրամի կանոնադրության մեջ, որով՝

1) հիմնադրամին հնարավորություն է ընձեռնվում կազմակերպել և իրականացնել Արդարադատության նախարարությանը վերապահված՝ վարչապետի, Կառավարության և Արդարադատության նախարարության շահերի ներկայացումը դատական ատյաններում.

2) հնարավորություն է տրվում աջակցություն ցուցաբերել Արդարադատության նախարարությանը՝ էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման գործում՝ վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացման և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման միջոցով՝ համապատասխան ոլորտի փորձագետների ներգրավմամբ.

3) վերացվում են նաև այն հակասությունները, որոնք առաջացել են 2018թ.-ին պետական համակարգի կառուցվածքային փոփոխությունների և Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի ընդունմամբ.

4) փոփոխվում է նաև խորհրդի հերթական նիստերի անցկացման քանակը, սահմանելով, որ խորհուրդը հերթական նիստերը գումարում է տարեկան ոչ պակաս քան մեկ անգամ՝ համահունչ դարձնելով հիմնադրամների մասին օրենսդրությանը:

  • Տևողություն

    14.10.2021 29.10.2021
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 430

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: