Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատանքներ կատարելու համար պրոբացիայի ծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման տրամադրման դեպքերը, կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«       »                      2021  թվականի    N      -Ն

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՆ ՈԻ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատանքներ կատարելու համար պրոբացիայի ծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման առավելագույն չափ է հանդիսանում՝ ամսական 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամը:
  2. Սահմանել, որ հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատանքներ կատարելու համար պրոբացիայի ծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցում տրամադրվում է՝ պրոբացիայի շահառուների կողմից հանրային աշխատանքների կատարումը ստուգելու նպատակով հանրային աշխատանքների կատարման վայր այցելելու կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույց կազմելու կամ շահառուին հաշվառման վերցնելու նպատակով քրեակատարողական հիմնարկներ այցելելու կամ դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, տուժող կողմի (կողմերի) հետ հանդիպելու կամ դատական նիստերին մասնակցելու կամ պրոբացիայի ծառայության մարզային մարմիններում շահառուների անձնական գործերի վարման օրինականության ստուգման նպատակով մարզեր մեկնելու և վերադառնալու համար։
  3. Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պրոբացիայի ծառայության պետի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ուղղված զեկուցագրի հիման վրա, որին կցվում է այն ծառայողների ցանկը, որոնք կատարելու են սույն որոշման 2-րդ կետով սահմանված աշխատանքներ։
  4. Պրոբացիայի ծառայողի յուրաքանչյուր ամսվա փոխհատուցումը տրամադրվում է մինչև տվյալ ամսվա 15-ը:
  5. Փոխհատուցման տրամադրումն իրականացվում է տվյալ տարում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Քննարկվել է

    04.10.2021 - 20.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պրոբացիա

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3179

Տպել