Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 54-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 54-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հուլիսի 20-ի N 54-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատությունների 6-7-րդ դասարաններում «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաները դասավանդող ուսուցիչների կիսամյակային համաչափ ծանրաբեռնվածությունն ապահովելու և տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող միջին, ծանր և խորը մտավոր ֆունկցիայի խանգարում ունեցող 9-րդ դասարանն ավարտած և 19 տարեկանը չլրացած (10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների) երեխաների կրթության իրավունքի ապահովման պահանջով:

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը: Ակնկալվող արդյունքը:

Ներկայումս գործում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հուլիսի 20-ի՝ «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 54-Ն հրամանով:

Նախագծի ընթացքում կկարգավորվեն հանրակրթական ուսումնական հաստատություններում «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաները դասավանդող ուսուցիչների կիսամյակային համաչափ ծանրաբեռնվածության հետ կապված հարցերը, ինչպես նաև կապահովվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 19 տարեկանը չլրացած երեխաների կրթության իրավունքը:

 

  1. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հուլիսի 20-ի N 54-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը հիմնավորված է «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հուլիսի 20-ի N 54-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հուլիսի 20-ի N 54-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:

  • Քննարկվել է

    30.09.2021 - 15.10.2021

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3982

Տպել