ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված գործող <<Զինապարտության մասին>> և <<Զինվորական ծառայություն անցնելու մասին>> ՀՀ օրենքների վերանայման անհրաժեշտությամբ, որի շրջանակներում նպատակահարմար է գտնվել միավորել նշված օրենքները և դրանցով կարգավորվող հարաբերությունները սահմանել մեկ օրենքի տեսքով: Բացի այդ, օրենքի նախագծում ներառվել են նաև գործող <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենքով սահմանվող հարաբերությունները: Օրենքի նախագծի ներկայացմամբ ապահովվում է նաև ՀՀ կառավարության 2016թ. մարտի 10-ի թիվ 245-Ա որոշմամբ հաստատված ցանկի 40-րդ և 41-րդ կետերի կատարումը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող <<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքով սահմանվում են զինվորական հաշվառումը, նախազորակոչային պատրաստությունը, զորակոչը և դրա կազմակերպման գործընթացը, ՀՀ ԶՈՒ պահեստազորում հաշվառումն ու պահեստազորայինների մասնակցությամբ իրականացվող միջոցառումները, միաժամանակ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման և պահեստազորայինների մասնակցությամբ իրականացվող միջոցառումների հետ կապված հարաբերությունները կարգավորված են ոչ ամբողջական, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում գործընթացի պատշաճ իրականացման ուղղությամբ: Գործող <<Զինվորական ծառայություն անցնելու մասին>> ՀՀ օրենքով սահմանվում են զինվորական ծառայության տեսակները` պայմանագրային, պարտադիր և պահեստազորային, սակայն հիմնական կարգավորում տրվում է պայմանագրային զինծառայություն անցնելու հարաբերություններին, իսկ զորակոչի միջոցով իրականացվող պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորում ծառայության հետ կապված հարաբերությունները գրեթե կարգավորված չեն: Գործող <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենքով սահմանվող հարաբերություններն ընդգրկում են զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները, որոնք առանձին օրենքի տեսքով կարգավորման անհրաժեշտությունն արդեն իսկ արդիական չէ: Արդյունքում, ժամանակի հրամայական է դարձել վերը նշված օրենքներով կարգավորվող հարաբերությունները սահմանել նորովի և մեկ միասնական օրենքի տեսքով:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ՀՀ Սահմանադրության պահանջներին համահունչ պատշաճ ապահովելու զինվորական ծառայության նախապատրաստման, կազմակերպման և իրականացման, զինծառայողների և նրանց ընտանիքների իրավական ու սոցիալական երաշխիքներ իրացման գործընթացը, օրենսդրական հիմքերի վրա դնել <<Ազգ-Բանակ>> գաղափարախոսությունը, կյանքի կոչել դրա շրջանակներում իրականացվող ծրագրերը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագծով սահմանվում են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման, պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստման, զինապարտների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման, զինվորական կոչումների շնորհման, զինվորական ծառայությունից արձակելու և այլ հարաբերությունները, պահեստազորում հաշվառման կարգը, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները և դրանցում քաղաքացիներին ներգրավվելու ընթացակարգերը, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամահայտության դրսևորումը, նպաստել <<Ազգ-Բանակ>> գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

 

  1. Այլ տեղեկություններ չկան:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին

 

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ (n-րդ) տարի

Հաջորդող 3 տարիները

n +1

n +2

n +3

Ըստ n - րդ տարվա պետական բյուջեի 

 

փոխու-թյունը n - րդ տարվա պետական բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

Չկա

-

-

-

-

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

Չկա

-

-

-

-

2.1. պետական բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

 2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

Չկա

-

-

-

-

3.1. պետական բյուջե

 

 

 

 

 

3.3. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով):

 

Չկա

 

 

 

 

 

 

 

4.1. Եկամուտների գնահատում

4.2. Ծախսերի գնահատում

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկա

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

    Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ընդունել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններ` օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում: Ներկայացման ենթակա ակտերի ցանկը և ժամանակացույցը կներկայացվի ՀՀ կառավարության 08.04.2004թ. N 541-Ն որոշման պահանջների համաձայն:

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի նախագծի հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

    Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Քննարկվել է

    09.08.2017 - 25.08.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 20268

Տպել