Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«_____» «__________________»  2021 թվականի N _____  

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի «Բնակավայրերի տարածքով անցնող` Հայաստանի Հանրապետության միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների ցանկը սահմանելու մասին» N 256-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն hավելվածի:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

                                                                                     Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

_______  N _______ -Ն որոշման

 

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՎ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3.3 մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայինճանապարհների բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների ցանկը՝ համաձայն hավելվածի:
  2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված բնակավայրերի սահմանների միջով անցնող այն տարանցիկ փողոցները, որոնք չունեն անվանումներ, ցանկում նշված են միայն այդ բնակավայրերի անվանումները:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»։

 

  • Քննարկվել է

    25.09.2021 - 11.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3133

Տպել