Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄԱՎՈՐՈԻՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունների որոշման համար ժամանակավոր կարգավորում տալու անհրաժեշտությամբ, մինչև բնակավայրերի (այդ թվում՝ նաև վարչական տարածքների) միջև հեռավորությունների վերստուգման և ՀՀ օրենսդրությամբ սահմանաված կարգով հաշվարկման վերաբերյալ համապատասխան կարգավորումներ տալը։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 09.08.2018 թվականի թիվ 898-Ն որոշմամբ սահմանվել է ՀՀ տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները (Կարգ)։ Կարգի 8-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար հիմք են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության կողմից հրապարակված՝ ՀՀ վարչական տարածքների միջև հեռավորությունները: Սակայն ներկայում առկա տվյալները հնացած են, թերի և որևէ իրավական հիմք չունեն, այսինքն հաստատված չեն։ Ուստի վարչատարածքային միավորների միջև հեռավորությունները ճշգրտման, համալրման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատման կարիք ունեն, կապված վարչատարածքային միավորների փոփոխության, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի փոփոխությամբ։

Միաժամանակ հաճախ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հարցում են կատարվում այնպիսի վարչատարածքային միավորների միջև հեռավորությունների, ցուցանիշների վերաբերյալ, որոնք հստակ չեն, կամ անհրաժեշտ տվյալները բացակայում են։  

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով, որ հանրապետության ամբողջ տարածքում վարչական տարածքների միջև հեռավորությունների ճշգրտման գործընթացը աշխատատար է և երկար ժամանակ կպահանջվի, մասնավորապես նշյալի շրջանակներում անհարժեշտություն է առաջանում իրականացնել չափագրումներ և ճշգրտումներ, ուստի առկա խնդրի կարգավուման նպատակով առաջարկվում է ՀՀ վարչական տարածքների միջև հեռավորությունների հաշվարկման համար օգտվել հասանելի աղբյուրներից, մասնավորապես օգտագործել ՀՀ կադաստրի կոմիտեի Ազգային գեոպորտալի քարտեզագրման համակարգի տվյալները, մինչև համապատասխան չափագրումների և քարտեզագրման տվյալների հիմման վրա վարչատարածքային միավորմների միջև հեռավորությունների հաստատումը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքները

Որոշման ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ՀՀ բնակավայրերի հեռավորությունների վերաբերյալ առաջ եկած խնդրին տալ ժամանակավոր լուծում։ Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պահանջվող ՀՀ վարչական տարածքների միջև հեռավորությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով նախարարության մասնագետի կողմից ՀՀ կադաստրի կոմիտեի Ազգային գեոպորտալի քարտեզագրման համակարգի միջոցով կորոշվի բնակավայրերի միջև հեռավորությունները՝ կիրառելով ժամանակակից օդատիեզերական լուսանկարների տվյալները, մինչև վարչական տարածքների հեռավորությունների ճշգրտումը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց հաստատումը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 898-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 898-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    25.09.2021 - 11.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն, Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3166

Տպել